Դեպի վեր

Մանվել Գրիգորյանի նախկին կարգավիճակներն անհամատեղելի են այդպիսի հարստության հետ

1in.am06/18/2018, 7:18

Մանվել Գրիգորյանի նախկին կարգավիճակներն անհամատեղելի են այդպիսի հարստության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

-Պարոն Մարուքյան, ենթադրում եմ, որ Էջմիածնում տեղի ունեցած բացահայտումները մթնոլորտ են փոխել ԱԺ-ում, կա՞ր այդ տպավորությունն այսօր:

-Բոլորն այսօր ցնցված էին այդ զարհուրելի լուրից: Բոլորը շատ վատ էին ընդունել այդ լուրը, ինչը բնական է: Կարծում եմ՝ վաղը ԱԺ նիստին դա ավելի արտահայտիչ կլինի:

Արտահայտիչ՝ քվերակությա՞ն տեսքով:

-Ե՛վ քվերակության տեսքով, և՛ կարծում եմ՝ ելույթներ կլինեն, քաղաքական գնահատականներ կտրվեն: Ես նաև հարց եմ բարձրացրել, որ միայն Մանվել Գրիգորյանով չպետք է կանգ առնել, պետք է գնալ առաջ և բացահայտումներ անել Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Հայաստանում միայն Մանվել Գրիգորյանը կամ Դոն Պիպոն չեն, որ ունեն ապօրինի զենք: Բազմաթիվ զինված մարդիկ ու խմբեր կան՝ պիտի զինաթափվեն, անօրինական զենք չպետք է շրջանառվի, չպետք է լինեն բանդաներ, չպետք է լինեն օրենքից վեր կանգնած մարդիկ, բոլորը պիտի պատասխան տան: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ պետական ինստիտուտները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն իրենց պաշտպանում են և ներքին անվտանգությունը ապահովված է Հայաստանում, որևէ մեկը օրենքից բարձր չէ: Սրանք ուղերձներ են, որոնք տրվել են բանավոր և կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, հիմա այդ ուղերձները տրվում են գործողությունների տեսքով:

-Անմեղության կանխավարկածով հանդերձ՝ այս բացահայտումն ինչի՞ մասին է վկայում:

-Անմեղության կանխավարկածի շրջանակներում՝ բոլորն անմեղ են, քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, բայց բացահատումը խոսում է այն մասին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքված, անգամ երեխաների կողմից հավաքված սնունդը, առաջին օգնության բժշկական նյութերը չեն հասել զինվորներին, դրանից բացի՝ Սփյուռքի կողմից հանգանակված ամենագնացները, մեքենաները, շտապօգնության մեքենան չի հասել նրանց:

Շտապօգնության մեքենայի հանգամանքն ամենազարմանալի և շշմեցնողն է, ո՞ւմ է պետք շտապօգնության մեքենան՝ բացի իր բուն նշանակությունից:

-Գիտեք՝ ես դրա մեջ անառողջ բան եմ տեսնում, ուղղակի ապշած եմ: Այդ մեքենան բանակի համար են նվիրել, այն պետք է տրվեր որևէ զորամասի, ՊՆ որևէ ստորաբաժանման, դա որևէ մասնավոր անձի գարաժում կամ ամառանոցում պահելը խայտառակություն է: Ընդ որում՝ գիտենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել են մի քանի շտապօգնության մեքենաներ, և դրա անհրաժեշտությունը եղել է, որ հանգանակվել է:

Այսինքն՝ երբ Դուք ասում եք, որ միայն Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածով չպետք է բավարարվել, ենթադրում եք, որ նա գործել է, յուրացրել է ոչ միայնակ, եղել են նաև ա՞յլ պատասխանատուներ, որոնք տրամադրել են այդ ամենը:

-Կարծում եմ՝ շտապօգնության կամ մյուս մեքենաները, տոննաներով սնունդը, բանակի համար նախատեսված պահածոները հեշտ չէր թաքցնելը: Արմավիրի մարզն ունեցել է ոստիկանության պետ, ԱԱԾ պետ, համապատասխան ծառայությունները չե՞ն իմացել, որ պարոն Գրիգորյանի ամառանոցում այդ եղածը պահվում է, որևէ տեղեկություն չի՞ եղել, որ զեկուցեն համապատասխան վերադաս մարմիններին, քննություն իրականացնեն: Նույնը ապօրինի զենք-զինամթերքի հետ կապված:

-Զենք-զինամթերքի առումով արդարացնողներ կան, ասում են՝ գեներալն ինչո՞ւ չպետք է ուենան զենք-զինամթերք:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր