Դեպի վեր

Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ

azatutyun.am04/15/2019, 8:00

Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Այսօր ՀՔԾ-ն նրան որպես մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլև մի շարք դրվագներով։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Միհրան Պողոսյանը օֆշորային սկանդալի գործով վերջերս հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննությանը:

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

2017-ի հունվարին, երբ կարճվել էր քրեական գործը, «Ազատության» հետ զրույցում Միհրան Պողոսյանը թյուրիմացություն էր որակել այն:

«Ես ի սկզբանե ներկայացրել եմ փաստաթուղթ, որում սևը սպիտակով գրված է եղել, որ այդ ամենը թյուրիմացություն է և ճիշտ ինֆորմացիա չէ, և բազմաթիվ մարդիկ այդ ամիսների ընթացքում հարցաքննվեցին», - նշել էր Միհրան Պողոսյանը։

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ 2011 թվականին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, այդ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ ընկերությանը, և 2014-ին հենց իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Ըստ այդմ, դրա հիման վրա ընկերությունը 2014-2016 թվականներին անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ԴԱՀԿ ծառայությանը, և որ Միհրան Պող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր