Դեպի վեր

Օրվա դատական անցուդարձից

panorama.am12/10/2019, 3:42

Օրվա դատական անցուդարձից

Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան:

«Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարվելը:

Ինչպես հիշում եք, ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցկացնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:

Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:

Խնդրի առնչությամբ դիմել էինք ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և ստացել նույնաբնույթ պատասխան, ինչ մյուս իրավապահ մարմիններից:

Ինչպես արդեն նշել էինք, այս խնդրի վերջնական հանգրվանը դատարանն է…

Վերահաստատում ենք, որ ոչ ոք չի պլստալու»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Վարչական դատարանը դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի որոշմամբ վարույթ է ընդունել նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը գտել է, որ անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։ Այն նշանակվել է 2020 թվականի մարտի 20-ին:

«Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»» դատական նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» կազմակերպության անդամների» գործով առաջին դատական նիստը:

Փաստաբաններ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը դատարանում ստանձնեցին գործով ամբաստանյալներ՝ «Ռեստարտի» վեց անդամների պաշտպանությունը:

Ամբաստանյալների անձի ճշտումից և նրանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից մեկը չէր ստացել մեղադրանքը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին՝ 13:30-ին:

Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետարանի՝ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների դեմ ներկայացրած հայցադիմումները

Հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան 2500 բնակչի ներկայացրած հանրագիրը համայնքի ավագանին այս տարվա մայիսի 23-ին որոշել էր հավանություն տալ համայնքի բնակիչների՝ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագումարում նշված առաջարկությանը:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 11-ին ընդդեմ Եղեգնաձորի ավագանու, դիմել է վարչական դատարան՝ ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ», անվավեր ճանաչելու պահանջով:

Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 14-ին դիմել էր Վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր