Դեպի վեր

Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ

azatutyun.am01/18/2021, 3:01

Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ

Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ, թեև վերջին օրերի դինամիկան դրական է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը նվազել է նվազագույնը 1.5, եվրոյինը 6 դրամով, փոխարենը թանկացել է ռուսական ռուբլին 0.5 դրամով։

Այսօր բանկերում ամերիկյան դոլար կարելի է ձեռք բերել նվազագույնը 524 դրամով, եվրոյի գինը 638 և ավելի է, ռուսական ռուբլու սահմանված նվազագույն փոխարժեքը՝ 7.15։

Նոյեմբերի սկզբին, մինչ պատերազմի ավարտը, դոլար կարելի էր գնել 495 դրամով, այսպիսով, հետպատերազմյան այս շրջանում դոլարը թանկացել է նվազագույնը 29 դրամով՝ շուրջ 6 տոկոսով։

Տնտեսագիտական հանրությունը դոլարի կտրուկ թանկացումը պայմանավորեց քաղաքացիների շրջանում ապագայի հանդեպ սպասելիքների պակասով, մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի էին վերածում։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ այդ գործընթացը շարունակվում է. «Մարդիկ իրենց դրամը վաճառում են, ուղղակի այդքան արագ չի այդ պրոցեսը»։

Դեկտեմբերին խանութներում պարենային մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, տնտեսագետները պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էին համարում։ Կենտրոնական բանկը հայտարարեց՝ մեկ տոկոսով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.25 տոկոս, ինչը նշանակում է, որ Կենտրոնական բանկից ավելի բարձր գնով են միջոցներ փոխառվում. այս տոկոսադրույքի բարձրացումը գնաճի տեմպերը մեղմելու գործիք է։

Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ 2020-ի ավարտին արձանագրված գնաճը, այնուամենայնիվ, մեծ չի եղել, սակայն պատկերը կարող է փոխվել։ «Իհարկե, միանգամից գները չեն աճի, մենք հիմա տեսնում ենք, որ դեկտեմբերին, օրինակ, 3.7 տոկոսով աճել են գները։ Բայց այդ աճն արդեն նկատելի է դառնում բնակչության համար», - նշեց Միքայելյանը։

Տնտեսագետ, 1994-ից 98 թվականներին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ դրամի հանդեպ անվստահությամբ պայմանավորված իրավիճակը կարգավորելու գլխավոր գործոնը ներքաղաքական դաշտի կայունացումն է. «Հաջորդը՝ որոշակիությունը ծրագրային խնդիրներով, դա տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն և այլն։ Երրորդ հանգամանքը՝ իշխանությունների գործելակերպը։ Առայժմ մեր իշխանությունները, այս վերջին կառավարությունը հեղհեղուկ, անորոշ, անսկզբունք շատ ժամանակ, մի բան ասում, մյուսն՝ անում և այլն։ Պարզ է, որ այս մթնոլորտի վրա դա էական ազդեցություն է»։

Ասատրյանի խոսքով՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կլինեն դրամի արժեզրկմամբ պայմանավորված տատանումների ազդեցության տակ, սակայն տնտեսագետը կտրուկ գնաճ չի կանխատեսում։ «Կառավարությունը պետք է աշխատի, այստեղ գործի պետք է դրվեն այլ միջոցներ ևս, որ այս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր