Դեպի վեր

Երևանում փողոցը թույլատրելի հատվածով անցած քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետին մահվան ելքով վրաերթի ենթարկած Nissan-ի 25-ամյա վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com06/24/2019, 11:42

Երևանում փողոցը թույլատրելի հատվածով անցած քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետին մահվան ելքով վրաերթի ենթարկած Nissan-ի 25-ամյա վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտնը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով չկարգավորվող հետիոտնի անցման գծանշանի վրայով, և այդ ժամանակ Ի. Դանիելյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Նալբանդյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր