Դեպի վեր

Քոչարյանի և մյուսների գործով նիստը վերածվեց վիճաբանության նրանց և դատախազի միջև

azatutyun.am01/20/2021, 10:54

Քոչարյանի և մյուսների գործով նիստը վերածվեց վիճաբանության նրանց և դատախազի միջև

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո չէր կայացել, այսօր անցավ թեժ մթնոլորտում։ Երբ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը սկսեց դիրքորոշում հայտնել այս գործով մեղադրողներին, այդ թվում և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, տարակուսեց, թե ինչո՞ւ էին մեղադրյալների փաստաբանները անընդհատ գործի հետ ոչ մի առնչություն չունեցող Շուշիի անկման մասին։

Դատախազ Բաղդասարյանն իր ելույթում ասաց՝ չի պաշտպանում Շուշի հանձնողներին, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ու 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը հենց դատախազին մեղադրեցին Շուշին հանձնելու մեջ։

«Ի՞նքս եմ հանձնել. հարգելի՛ դատարան, խնդրում եմ պարզաբանում, ինձ թվաց, որ հայտարարվեց, որ ես եմ հանձնել: Ո՞վ էր, ո՞վ էր ասում, որ ես եմ հանձնել, խնդրում եմ` պարզաբանեն, հաղորդում ներկայացնել... այսինքն, հանձնողներից մեկը դուք եք», - արձագանքեց դատախազը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նախազգուշական սանկցիա կիրառեց դատախազ Բաղդասարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և փաստաբան Արամ Վարդևանյանի նկատմամբ, պահանջեց բացատրել նաև իրենց այսօրվա վարքագիծը։ Երկրորդ նախագահը պարզաբանեց. «Երբ որ երկուսուկես տարի փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա` երկու ամիս առաջ, ուղիղ նպաստեց: Վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով երեկ գեներալ-գնդապետ, և ընդհանրապես մի ասացվածք կա, երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա է նշանակում, և եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար` և հողերի կորստի համար, և զոհերի համար, և անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին»:

Քոչարյանը պնդեց՝ անցած երկուսուկես տարում պետականությունը վարկաբեկվել է, իսկ հպարտ քաղաքացին, որին իր խոսքում պարբերաբար հիշատակում է վարչապետ Փաշինյանը, վերածվել է նվաստացած քաղաքացու. «Գիտեք, ինձ մեղադրում են, իմ մեխը մեղադրանքի արտակարգ դրություն մտցնելն է 20 օրով, սահմանափակումներն էլ մամուլի և այլն, մոտ մեկ տարի է` մենք ապրում ենք կամ արտակարգ դրության, կամ ռազմական դրության պայմաններում, երկուսուկես ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն: Կորոնավիրուսի ինչ-որ դեմ պայքարի մասկիռովկայի տակ քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը, մեկ անգամ դատախազությունն արձագանքե՞ց, կես բառ ասացի՞ն, սա նորմալ ե՞ք համարում, հարգելի դատարան, կամ որևէ մեկն այս դահլիճում նստածներից սա նորմա՞լ է համարում համարում: Ես փորձում էի հասկանալ, թե հիմա ռազմական դրությունն ինչի համար է պետք, ում համար, ինչ սահմանափակումների համար, ռազմական դրություն պահելով` Շուռնուխում թուրքը գալիս, ասում է` այս տները պե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր