Դեպի վեր

Գլխավոր դատախազն ու մյուս դատախազները կշարունակեն պաշտպանել Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների մեղադրանքը

azatutyun.am01/22/2021, 4:48

Գլխավոր դատախազն ու մյուս դատախազները կշարունակեն պաշտպանել Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների մեղադրանքը

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատախազները չեն հեռացվի։

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց երկրորդ նախագահի և մյուս ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը՝ գործից հեռացնել դատախազներ Գևոորգ Բաղդասարյանին, Պետորս Պետրոսյանին, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Անցած նիստին փաստաբանները հայտարարել էին, որ դատախազները անաչառ չեն, ուստի չեն կարող շարունակել պաշտպանել մեղադրանքը։

«Դատարանը որոշեց պաշտպանների կողմից մեղադրողներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտնված բացարկները մերժել։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման», - հայտարարեց Դանիբեկյանը։

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն Ազատությանը փոխանցեց՝ քանի որ դատավորը այսօր իրենց չտվեց որոշման օրինակը, չի կարող ասել, թե ինչ պատճառաբանություններ են դրվել որոշման հիմքում, բայց իր բերած փաստարկները ավելի քան բավարար էին գլխավոր դատախազին այս գործից հեռացնելու համար։

Ալումյանը որպես հիմնավորում նաև նշում է այն, որ 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո Մարտի 1-ի գործով զանգվածային անկարգությունների համար դատապարտված վարչապետ Փաշինյանը այժմ շահագրգռված է Քոչարյանին և մյուսներին մեղադրելու հարցում․ - «Որ գլխավոր դատախազի և վարչապետի միջև կային էնպիսի հարաբերություններ, որոնք ավելի շատ բնորոշ են վերադաս-ստորադասին։ Դե իհարկե, օրենքով չպիտի լինի, «Դատախազության մասին» օրենքի մեջ այդպես գրած չպիտի լինի։ Բայց դա ինչո՞ւ է հանգեցնում նրան, որ գլխավոր դատախազը պիտի էս վարույթից հեռանա։ Այդ երկրորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ վարչապետը էս գործով կողմ է հանդիսանում, այսինքն՝ և՛ իրա գործն ա առանձնացված եղել այն Մարտի 1-ի հիմնական գործից, և՛ էս մի գործն ա էն գործից առանձնացված եղել։ Սրանք իրականում մի գործի մասեր են»։

Անցած դատական նիստին Ալումյանը, ներկայացնելով իր փաստարկները, հիշեցրել էր նաև Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու մասին հայտնի կոչը և ընդգծել, որ այս քրեական գործում ներգրավված դատախազները, այդ թվում և գլխավոր դատախազը վարչապետի հրահանգն են կատարում։

Ըստ Ալումյանի, դրա վկայությունն է նաև վերջերս վարչապետի մոտ իրավական ոլորտի պատասխանատուների հանդիպումը, որին մասնակցում էր նաև գլխավոր դատախազը։ Ըստ փաստաբանների, Փաշինյանը իրավունք չուներ իրավապահների հետ քննարկել քրեական գործերի, այդ թվում և պատերազմի ավարտից հետո վարչապետի դեմ մահափորձի գործով մանրամասները։

Ալումյանը պնդում է՝ գլխավոր դատախազը կարող է հանդիպել վարչապետին, բայց ոչ ստորադասի կեցվածքով։

«Վերը նշված իրադարձությունները աներկբա վկայում են այն մասին, որ պարոն Նիկոլ Փաշինյանը սույն գործի հետ կապված ուղղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր