Դեպի վեր

Ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է. Արցախում փրկարարների 11 տոկոսը կանայք են

armtimes.com07/27/2021, 5:24

Ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է. Արցախում փրկարարների 11 տոկոսը կանայք են

Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց մինչեւ օրս արցախցի փրկարարները շարունակում են էլ ավելի մեծ լարվածությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների 11 տոկոսը կանայք են: Թե կին, թե տղամարդ փրկարարների թիվը հրապարակման ենթակա չէ: Պատերազմի օրերին, երբ կանանց ու երեխաներին տարհանում էին Արցախից ու Ստեփանակերտից, կին փրկարարների մեծ մասը այդպես էլ չլքեց ոչ Ստեփանակերտը, ոչ էլ ծառայության վայրը նույնիսկ այն դեպքում, երբ հրետակոծվեց պետական ծառայության շենքը: Տղամարդիկ սահմանին, կանայք՝ թիկունքում: Ու այսպես մինչ օրս:

Իրինա Յակուբյանը Արցախի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում է արդեն 17 տարի, կոչումով մայոր է: Սեպտեմբերի 27-ին տիկին Իրինան արձակուրդում էր, տանն էր, երբ պատերազմը սկսվեց: Հիշում է՝ սկզբում ծուխ նկատեց, հետո արդեն պայթյունի ձայներ էին լսվում, հագավ համազգեստն ու անմիջապես շտապեց աշխատավայր, թեպետ նրան ոչ ոք չէր կանչել աշխատանքի, եկավ, որ պարզի, թե ինչ է կատարվում, հետո արդեն հստակ որոշեց՝ ինքը մնում է ծառայության, իսկ արձակուրդ հետո կգնա:

Իրինայի որդին եւս կամավոր է մեկնել, մայրն այդ մասին իմացել է օրեր անց: Ասում է՝ ոչ ոք չէր պատկերացնի, որ պատերազմն այսքան կերկարի. «Ամեն րոպե սպասում էինք, որ կավարտվի, բայց երբ հոկտեմբերի 2-ին մեր ԱԻՆ-ին խփեցին…»:

Տիկին Իրինայից հետաքրքրվում եմ՝ կանանց ու երեխաներին երբ հանում էին Արցախից, ինքը եւս կարող էր գալ Հայաստան, մանավանդ, որ նաեւ օրինական արձակուրդի մեջ էր, ինչու չեկավ, պատասխանը զինվորականին վայել էր. «Ոչ մի կերպ, ես զինվորական եմ, ես ծառայող եմ, իսկ ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է, հրամանը չեն տալիս առանձին կնոջն ու առանձին տղամարդուն»:

Տիկին Իրինան պնդում է՝ փրկարար լինելը աշխատանք չէ, փրկարար լինելու համար պետք է հոգի ունենալ: Անգամ այն դեպքում, երբ 2 անգամ հրետակոծվեց ԱԻՆ-ի շենքը, իրենք շարունակեցին ծառայել, ոչ մի րոպե չմտածելով հեռանալու մասին:

Եթե նորից ծնվեր՝ միանշանակ կրկին զինվորականի մասնագիտություն կընտրեր, չնայած նրան, որ հարազատները մինչ օրս դեմ են իր որոշմանը:

Պատերազմի օրերին ճգնաժամային կառավարման կենտրոնում հնչած յուրաքանչյուր ահազանգին, յուրաքանչյուր բողոքին ու անգամ դժգոհություններին տիկին Իրինան նախ որպես մայր ու կին է վերաբերվել, ասում է՝ իր տղան եւս պատերազմի դաշտում էր, ու հնարավոր է ինքն էլ օգնության կարիք ունենար, հարցին պետք էր շատ նուրբ մոտենալ, հասկանալ, խոսել, հանգստացնել, բայց միեւնույն ժամանակ նաեւ աշխատանքը կազմակերպել:

Պատերազմի ժամանակ Արցախի ԱԻՆ-ը 4 զոհ է ունեցել: Աշխատակիցներն ասում են՝ ամենադաժան պահերից մեկն էր, երբ իմանում էին իրենց կոլեգաների զոհվելու մասին: Տիկին Իրինայի խոսքով՝ իրենց աշխատանքը ամեն անգամ ռիսկային է, առավել քան ռիսկային է այսօր, երբ փրկարարները առանց ոչնչի շարունակում են մտնել հակառակորդի գրաված տարածքներ ու իրականացնել աճյունների որոնողական ու դուրս բերման աշխատանքներ:

Հարցին՝ օրերից մի օր, վերջնական խաղաղություն կլինի՞, կասկածանքով է մոտենում, միեւնույն ժամանակ՝ խաղաղություն է մաղթում. «Որպես կին, որպես մայր ես շատ կցանկանայի, որ խաղաղություն հաստատվեր»:

36-ամյա Սոֆյա Հարությունյանն էլ 2 տարի է, ինչ ծառայում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, կոչումով՝ լեյտենանտ: Ամուսինը ՊԲ զինծառայող է:

ոֆյան ասում է՝ փրկարար դարձավ, քանի որ մասնագիտությունն էր հոգեհարազատ. «Դիմացինին օգնելով մի տեսակ հոգեւոր բավականություն ես ստանում»: Սոֆյան մասնագիտությամբ լրագրող է, երկար տարիներ աշխատել է Մարտակերտի վարչակազմի պաշտոնական թերթում: Մեկ աղջնակ ունի՝ 12 տարեկան:

«Պատերազմը երբ սկսվեց, տանն էինք, օրը կիրակի էր, ամեն ինչ՝ անսպասելի: Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում էինք, պատերազմի թոհ ու բոհը, ահ ու սարսափը լավ էինք զգացել, ու սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պայթյունի ձայներն արդեն ծանոթ էին մեզ: Երբ պայթյունի ձայներ լսեցինք, սկսեցի աղջկաս բացատրել, թե ամպերն են գոռգոռում: Ապրիլյանի ժամանակ մենք ուշ ենք դուրս եկել Մարտակերտից, աղջկաս դունչիկը գրեթե կապույտ եմ դուրս հանել, երեխաս այն ժամանակ վախից կապտել էր, իսկ այս պատերազմին փորձում էի շեղել, բայց աղջիկս ինձ ասում էր՝ մամա, չե՞ս լսում, ապրիլյանի ձայներն են»:

Փոքրիկի հետ Սոֆյան տեղափոխվել է նկուղ, ամեն րոպե սպասելով, թե ուր որ է պայթյունի ձայները կդադարեն. «Սպասում էի ամուսնուս զանգին, որ հասկանամ, ինչ է կատարվում, իսկ ամուսինս անընդհատ անհասանելի էր: Այդպես էլ չկարողացա կապվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: 3 օր մենք նկուղում էինք»:

Խնամքին ունենալով մանկահասակ երեխա, նրան եւս ուղարկել են Հայաստան. «Պատերազմը մեզ համար ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ սահմանում իրավիճակը միշտ էլ լարված էր, կրակոցներ էին լինում, տղաներ էին զոհվում, մենք հարաբերական խաղաղության մեջ էինք այսքան տարիներ ապրում, բայց որ այսպես լայնամասշտաբ ու թիրախն էլ Ստեփանակերտը կլիներ՝ անսպասելի էր»,-ասում է տիկին Սոֆյան ու շարունակում՝ երկար ժամանակ ամուսնու հետ կապ չի կարողացել հաստատել, հետո է իմացե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր