Դեպի վեր

մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում

henaran.am04/23/2019, 1:48

մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում

Քաղաքապետարանը հիմա էլ ընկել է շրջիկ առևտրի կետերի հետևից։ Դրանք այն ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թրեյլերներով շարժական առևտրի կետերն են, որոնցից կարելի է սուրճ, թեյ, հյութեր և բուտերբրոդներ գնել։

Երևանում 47 այդպիսի առևտրի կետ կա, որոնց մի մասի հոսանքն արդեն մի քանի օր է՝ քաղաքապետարանի պահանջով անջատել է ՀԷՑ-ը։
Շարժական սրճարանների միության հիմնադիրներ Արեն Մելիքյանն ու Հրաչ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին քաղաքապետարանի ու ՀԷՑ-ի կայացրած որոշումից, քանի որ ուրբաթ օրվանից իրենք հոսանք չունեն և գործունեություն չեն ծավալում։

«Ապրիլի 19-ից տեղի է ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության կողմից ուղղորդված արշավ՝ ՀԷՑ-ի ուղեկցությամբ, ուղղորդվել են դեպի բոլոր շրջիկ առևտրի կետերը և հոսանքազրկվել են դրանք։ Նշեմ, որ շրջիկ առևտրի կետերից որոշներն ունեցել են ՀԷՑ-ից տրված պայմանագրեր ու թույլտվություններ՝ նշված հոսանքալարման պայմաններով, և թե հոսանքի որ վահաններից են օգտվելու, այսինքն՝ ամբողջությամբ անվտանգ է եղել։ Բայց առանց որևիցե պատճառաբանության անջատել են հոսանքները, ու որևէ որոշում չի ներկայացվել»,- ասաց Արեն Մելիքյանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո սնկի պես աճեցին այս շրջիկ առևտրի կետերը, որոնց համար որևէ թույլտվություն չէր պահանջվում քաղաքապետարանից, ու մի մասը կարող է և որոշակի նորմերի խախտմամբ էլ սկսել իր գործունեությունը։ Ուստի իրենք կողմ են, որ կարգավորումներ մտցվեն, բայց ոչ այս ձևով, որ գան և միանգամից հոսանքազրկեն։

Ըստ Արեն Մելիքյանի՝ իրենք հանդիպում են ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ, և նա ասել է, որ ինքն ուղղակիորեն դիմել է ՀԷՑ-ին, որ անօրինական լարանցումները հեռացվեն՝ չնշելով, թե որ լարանցումները։ «Սակայն բոլորս էլ տեսել ենք, որ այդ արշավն ուղղորդված էր շրջիկ առևտրի կետերի դեմ։ Բայց եթե ոչ անվտանգ լարանցումների մասին է խոսքը, ապա պետք է ապամոնտաժվեն բոլորը, ինչի է թիրախավորված։ Եթե թիրախավորված է, ուրեմն սա մեկ ենթատեքստ ունի՝ ուզում են փակուղի տանել շրջիկ առևտրով զբաղվող բիզնեսմեններին»,-ասաց նա։

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքը, որը գրվել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին, այնտեղ հստակ նշված են «Շրջիկ առևտրի կետ» և «Շրջիկ առևտրի կետից իրականացվող առևտուր» հասկացությունները։ Եվ, հետևաբար, դրանք համարվում են մանրածախ առևտրի տեսակ։ Եվ էնտեղ ոչ մի հոդվածում չկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր