Դեպի վեր

«Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունն է». Յան-Վերներ Մյուլլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag.am09/17/2019, 9:36

«Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունն է». Յան-Վերներ Մյուլլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Յան Վերներ Մյուլլերը բացատրում է՝ իր գիրքը ներկայացնում է պոպուլիզմի օրինակները բազմաթիվ երկրներում, բայց չի հավակնում բացատրել զարգացումները որևէ առանձին պետությունում : Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրություն է, որը պետք է ընթերցողին օգնի ճանաչել մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: Բոլոր պոպուլիստները մերժում են քաղաքական բազմաձայնությունը: Սա նրանց առաջին ու գլխավոր տարբերանշանն է: «Պոպուլիստը պետք է այս կամ այն կերպ նույն միտքն ասի, որ ժողովուրդն ամենալավը գիտի, թե ինչ է պետք անել: Պոպուլիստ առաջնորդի դերն այն է, որ նա պարզապես իրագործի ժողովրդի իմացածը: Մյուս բոլոր քաղաքական գործիչները հռչակվում են կոռումպացված, իսկ իրենք իրականացնում են ժողովրդի կամքը».-ասել է Յան-Վերներ Մյուլլերը Պոպուլիստները չեն ընդունում որևէ այլ կարծիք և մշտապես շեշտում են՝ ժողովուրդը իրենք են: Ով իրենց համաձայն չէ, ընդհանրապես ժողովրդի մաս էլ չէ: Մրցակից մյուս դերակատարներին բացառելը մշտապես տեղի է ունենում քաղաքական ուժի մակարդակում, ավելի քիչ՝ ժողովրդի շրջանում: Յան-Վերներ Մյուլլերը բացատրում է՝ պոպուլիզմն ու ոչ պոպուլիզմը հաճախ դժվար է տարբերել: Օրինակ լենինիզմը պոպուլիստական նշաններ ունի, բայց նրա հետևորդների գործողություններն այդպիսին չեն: «Նրանք պնդում էին, որ աշխատավորներին պետք է ուղղորդել դեպի հեղափոխություն, որ նրանք ունեն այդ ուղղորդման կարիքը, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ավելի լավ գիտեն, թե մյուսներին ինչ է պետք: Սա հակասում է պոպուլիստներին: Նույնը նաև կրոնի դեպքում է: Կրոնական գործիչները նույնպես հիմնականում հակապլյուրալիստներ են, բայց նրանք չեն արժևորում մարդկանց, նրանք պարզապես ասում են, որ մարդիկ մեղսագործ են, ու նրանց ուղղորդել է պետք: Սա կարևոր տարբերություն է: Ցավոք այսօր մարդիկ այդօրինակ տարբերությունները չեն տեսնում, քանի որ ընդունված է համարել, թե մենք ապրում ենք պոպուլիզմի դարում».-ասել է Յան-Վերներ Մյուլլերը newmag-ում կարդացեք նաև. «Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում «Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում Ի՞նչ է պոպուլիզմը բառարաններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հեղինակի խոսքով, այսօր ընդունված է բոլոր կոնցեպտներին պոպուլիզմի պիտակ փակցնել: Պրոտեկցիոնիզմը, նացիոնալիզմը, բոլորն ունեն այդ խարանը, մինչդեռ կոնցեպտներն ունեն գաղափարախոսություն, իսկ պոպուլիզմը՝ ոչ: «Իմ կարծիքով չկա պոպուլիստական գաղափարախոսություն հասկացություն: Կա լիբերալիզմ, մարքսիզմ, պահպանողականություն: Պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր