Դեպի վեր

Սոցիալ-տնտեսական քաղաքականությունն այս իշխանությունների կողմից դատապարտված է ձախողման. տնտեսագետ

yerkir.am11/21/2019, 8:18

Սոցիալ-տնտեսական քաղաքականությունն այս իշխանությունների կողմից դատապարտված է ձախողման. տնտեսագետ

Լավը պետք է ասել, որ լավ է: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ճիշտ քայլ է, գոնե մեկ անգամ նվազագույն աշխատավարձը հավասարվել է նվազագույն կենսապահովման զամբյուղի հետ, բայց սա կիսատ լուծում է, որովհետև մենք պետք է ունենանք ոչ միայն նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով աշխատավարձ, այլ այդ զամբյուղի չափով չհարկվող աշխատավարձ»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀՅԴ Գերագույն մարմնին կից ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ի կողմից ընդունած այն օրինագծին, որով 2020 թ.-ին նվազագույն աշխատավարձի չափը 55000 դրամից բարձրանում է 68000 դրամ:

Նրա խոսքով մարդու համախառն եկամուտներից պետք է հանեն այդ 68000 ՀՀ դրամը, տարբերությունը հարկեն: Այս քայլը, թե ինչքանով սոցիալական խնդիր կլուծի՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ դա դժվար է ասել, քանի որ մենք ունենք եկամտային հարկի համահարթեցման հետևանքով անուղղակի հարկերի բարձրացման հարկային փոփոխություններ. «Սա ծանրանալու է քաղաքացիների վրա, այդ պատճառով այս ամենը պետք է մեկ փաթեթով լուծվեր: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ առաջին փուլում ունենանք նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով նվազագույն աշխատավարձ»:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ 2020 թ. նախատեսվում է ավելանա առաջին սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ, Արմեն Գրիգորյանը մատնանշեց՝ «Դա ԵԱՏՄ-ի պահանջն է, օրենսդրությամբ կարգավորվող խնդիր է: Այստեղ հարցը ուրիշ կողմում է, մենք որպես պետություն, պետությունը որպես պոզիտիվ պարտավորություն կրող՝ ոնց է վերաբերվում, որ և բարձր, և ցածր եկամուտ ունեցողներից մենք գանձում ենք նույն՝ 23 տոկոսը: Համահարթեցման հետևանքով բարձրանալու են նաև տեղական արտադրության ակցիզային հարկերը»:

ՀՅԴ Գերագույն մարմնին կից ֆինանսների հանձնախմբի նախագահն օրինակ բերեց, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետ չէր, և օղու ակցիզային հարկը, երբ 630 դրամից պետք է դառնար 725 դրամ, նա բողոքում էր՝ ասելով՝ «Պետությունով ընկել ենք մի շիշ արաղի հետևից...»:

«Օղու 725 դրամ ակցիզային հարկը հաջորդ տարի նույն դինամիկայով պետք է դառնար 960...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր