Դեպի վեր

Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն.  ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը

armenpress.am08/18/2022, 2:36

Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն.  ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որը, հղում կատարելով Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021-ի ապրիլի 6-ին բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:

«Հոդվածում հնչած մեղադրանքները, սակայն, բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:

Նախ՝ քրեական գործի շրջանակում դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բարձրացված հարցերի ներառմամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին: Քննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն` միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն:

Այդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր