Դեպի վեր

Սամվել Բաբայանին ճանաչելով՝ չեմ հավատում, որ այդպիսի էժան գործարքի մեջ կմտներ. ինչի՞ դիմաց է Բաբայանը համաձայնել պաշտպանել Մայիլյանին

1in.am02/12/2020, 2:36

Սամվել Բաբայանին ճանաչելով՝ չեմ հավատում, որ այդպիսի էժան գործարքի մեջ կմտներ. ինչի՞ դիմաց է Բաբայանը համաձայնել պաշտպանել Մայիլյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, Սամվել Բաբայանի աջակից Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարեց Արցախում կայանալիք ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին։ Շատերի համար սա անակնկալ որոշում էր, ինչո՞ւ հենց նա ընտրվեց։

– Ես հարգելի պատճառով համագումարին ներկա չեմ եղել, բայց այս համագործակցության հիմքում միավորման գաղափարն է։ Մարդուն թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, իր թեկնածությունն առաջադրել։ Իսկ իր հնարավորությունները փոքր չեն, մենք տեսանք հարցումների արդյունքները, ժողովուրդն իր դերակատարմանն է սպասում։ Թե ինչու ընտրվեց անձամբ Մայիլյանը՝ չեմ կարող ասել, որովհետև բանակցություններն անձամբ իրենց մեջ են տարվել։ Երևի այն ծրագրերը, որոնց ակնկալիքը ժողովուրդն ուներ Սամվել Բաբայանից՝ դրանց համահունչ են եղել Մայիլյանի ծրագրերը։ Գուցե համաձայնեցվել է Մայիլյանի հետ, որ հենց այդ կուրսով առաջնորդվեն, կարծում եմ՝ դա է եղել պատճառը։ Պետք է գաղափարական հենքի վրա դրված լիներ։

– Բացառո՞ւմ եք այն տարբերակը, որ սա պաշտոնի խոստման դիմաց լիներ։ Այսինքն՝ Մայիլյանի ընտրվելու դեպքում Բաբայանին պաշտոն տրվի՝ պետնախարար, ՊԲ հրամանատար։

– Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց Սամվել Բաբայանին ճանաչելով՝ չեմ հավատում, որ նա կարող է այդպիսի էժանագին գործընթացների մեջ մտնել։ Նա իր էությամբ այդ մարդը չէ, անձնականը երբեք առաջնայինը չի եղել։Երկրի, պետության, անվտանգության հարցերն են միշտ եղել առաջին տեղում։ Այդպիսի հարցերն են, որ կարող էին բանակցության թեմա լինել, պաշտոնը հաստատ դրա մեջ չի մտնում։

– Իսկ Արցախում կա՞ պահանջ, որ ինքն ինչ-որ պաշտոն զբաղեցնի, եթե չի ստացվում նախագահ լինել։

– Այն, որ ինքը բացարձակապես պետության կայացման հարցում պատրաստակամ է եղել՝ անկախ պաշտոնի տեսակից, որպես շարքային զինվոր՝ դրանում վստահ եմ։ Բայց թե ինչ դերակատարություն կունենա, որտեղ կտեսնենք իրեն՝ չեմ կարող ասել։ Միանշանակ նա իր տեղն ունենալու է, ու այսօր Ղարաբաղում անհրաժեշտություն կա Բաբայան Սամվել տեսակի։ Իր էությամբ Սամվել Բաբայանը զսպաշապիկ է բոլոր նրանց համար, ում համար «ես»-ն առաջնային է։ Սամվել Բաբայանի բացակայությունն այսքան ժամանակ Ղարաբաղում մի շարք նեգատիվ հետևանքներ է ունեցել։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր