Դեպի վեր

Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի․ Ստեփանակերտի քաղաքապետի հարցազրույցը

armenpress.am03/26/2020, 11:30

Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի․ Ստեփանակերտի քաղաքապետի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը խոսում է քաղաքի այսօրվա խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի մասին։

–Պրն Սարգսյան, սկսենք այսպիսի մի հարցից. ի՞նչ է Ձեզ համար մայրաքաղաքը։

–Երկու բառով դժվար է ասել։ Մի բան կասեմ. Ստեփանակերտն Արցախի սիրտն է։ Ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր արցախցու սիրտը… Ինչպես սիրտը օրգանիզմի, այնպես էլ մեր մայրաքաղաք Ստեփանակերտն Արցախի կենսական գործունեության հիմքն է ապահովում։ Ստեփանակերտը մեր օջախն է, մեր հայրական տունը, մեր մայրաքաղաքը։

–Մայրաքաղաքի քաղաքապետ լինելն ինչպիսի՞ զգացումներ է առաջացնում։

–Անկե՞ղծ. պատասխանատվությո՛ւն։ Պատասխանատվություն մոտ 56000 քաղաքացու համար, պատասխանատվություն նրանց բարեկեցիկ, ժպիտով լի առօրյայի համար, քանի որ երբ նրանց վստահության քվեն ստանալով ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, դրա հետ միասին ստանձնեցի պատասխանատվություն ե՛ւ ինձ քվե տվողների, ե՛ւ բոլոր ստեփանակերտցիների համար։ Եվ երեւի հենց դրանով է պայմանավորված երեւի այն, որ իմ աշխատանքային օրն սկսվում է ոչ թե ժամը 9–ին, այլ ավելի վաղ՝ ժամը 8։15-ին։ Օրս սկսում եմ նրանից, որ շրջում եմ քաղաքում՝ անձամբ տեսնելու նկատելի խնդիրները, ինչպես նաեւ տեղում ուսումնասիրելու նախորդ օրերին բարձրացված խնդրահարույց հարցերը։ Հիմնականում մինչ օրս բոլոր նման խնդիրների լուծումը հենց տեղում էլ հաջողվել է գտնել։ Դրանից հետո արդեն գալիս եմ աշխատավայր։ Աշխատանքից հետո երեկոյան էլի քաղաքում շրջում եմ, այնպես որ, հասանելի եմ բոլորի համար։

–Ինչո՞վ է Ստեփանակերտը տարբերվում մյուս մայրաքաղաքներից։

–Երեւի, այն բանով, որ մե՛ր մայրաքաղաքն է։ Ճիշտ է՝ համեմատաբար փոքր քաղաք է, բայց շատ չքնաղ, գեղեցիկ՝ իր ուրույն կոլորիտով։ Ստեփանակերտը վերապրել է պատերազմ, հերոսական դասեր տալով՝ սկսել նոր առաջընթաց ապրել, օր օրի առավել բարեկարգվել եւ միշտ մնացել է վեհ ու կանգուն մեր «Տատիկ–պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան-կոթողի նման։ Եվ ինչպես յուրաքանչյուրի համար, ինձ համար էլ մեր մայրաքաղաքը լավագույնն է, այն մեր հայրական օջախն է, եւ ուր էլ գնամ, միեւնույն է, հայրական օջախը՝ մայրաքաղաքը, միշտ հետ է կանչում։

–Ի՞նչն է ամենաշատը պակասում Ստեփանակերտին։

–Խաղաղությունը։ Որ մարդիկ էլ երբեք չմտածեն պատերազմի մասին, որ վստահ լինեն իրենց վաղվա խաղաղ օրվա համար, իսկ ես կանեմ հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախն ունենա էլ ավելի բարեկարգ, հարմարավետ, նորարարություններին համահունչ մայրաքաղաք եւ միշտ ժպտացող ստեփանակերտցի։

–Ինչպիսի՞ն է գեղեցիկ քաղաքի Ձեր պատկերացումը։ Այսօրվա Ստեփանակերտը որքանո՞վ է համապատասխանում այդ պատկերացմանը։

–Այսօր էլ շատ գեղեցիկ ու ինքնատիպ է մեր Ստեփանակերտը։ Բայց նախ եւ առաջ, կարծում եմ, պետք է հասնենք այն բանին, որ ունենանք հարմարավետ քաղաք, հարմարավետ՝ նորածնից մինչեւ տարեց մարդու համար, հարմարավետ՝ առողջ եւ որոշակի խնդիրներ ունեցող մարդու համար, հարմարավետ՝ ստեփանակերտցու եւ զբոսաշրջիկի համար, այսինքն, պետք է ունենանք առաջադեմ քաղաք՝ պահպանելով մեր լավագույն արժեքներն ու ավանդույթները։ Իսկ ամենակարեւորը՝ միշտ ժպտացող ստեփանակերտցիներով, չէ՞ որ ժպիտը հզոր ուժ ունի, այն գեղեցկացնում է ամենը։ Սա է գեղեցիկ քաղաքի իմ տեսլականը։

–Կա՞ մի բան, որով հնարավոր է զբաղվել միայն Ստեփանակերտում։

–Իհարկե, կա։ Ուրիշ էլ որտե՞ղ կարող ես ուտել մեր արցախյան ժենգյալով հացը՝ «Տատիկ–պապիկ»-ի հովանու տակ։ Իսկ եթե լուրջ՝ ընտրության ու արժեքների հարց է։ Չեմ կարծում, թե, ասենք, երեւանցին Երեւանն ավելի քիչ է սիրում, քան ստեփանակերտցին՝ Ստեփանակերտը։ Բայց սա հենց այն դեպքն է, երբ սերը պետք է դրսեւորվի կոնկրետ քայլերով։

–Որո՞նք են քաղաքի այսօրվա խնդիրները, ի՞նչ է արվում դրանց լուծման ուղղությամբ։

–Խնդիրներն, իհարկե, շատ են եւ բազմաբնույթ։ Բոլորն էլ կարեւոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ–տնտեսական զարգացումից, բնապահպանությունից, կանաչապատումից։ Բայց եթե պետք է առանձնացնել մի քանիսը, ամենահրատապները կնշեմ. ջրահեռացման ամբողջական ու ժամանակակից համակարգի ստեղծումը. բաց հոսող կոյուղիները, որոնք հակասանիտարական ու վտանգավոր իրավիճակ են ստեղծում քաղաքում, ճանապարհների արդիականացման ու լայնացման, ենթակառուցվածքների ստեղծման ու սպասարկման, հանրային սանհանգույցների բացակայության, շենքերի վթարային տանիքների խնդիրները։ Կարելի է երկար թվարկել։ Բայց կցանկանայի մի բան նշել, ըստ իս՝ երկրորդական հարց չկա։ Պետք է անենք ամեն բան, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հարցերը հասցնենք նվազագույնի։ Շեշտը դնելու ենք ծայրամասերի վրա՝ քաղաքի համաչափ զարգացումն ապահովելու համար։ Սրանք խնդիրներ են, որոնց լուծմանը պետք է ուղղենք ոչ միայն մեր՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներիս, այլեւ բոլոր ստեփանակերտցիների ջանքերը։ Ներդրված մեկ պատուհանի համակարգը, վստահ եմ, ավելի է սերտացրել քաղաքացի-քաղաքապետարան կապը եւ նպաստելու է մեր համատեղ աշխատանքի արդյունավետությանը։ Ի վերջո, խոսքը մեր տունը կառուցելու, մեր քաղաքն ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու մասին է։ Իսկ թե ինչ է արվում… Պաշտոնը ստանձնել եմ 2019-ի վերջին, երբ քաղաքապետարանի բյուջեն գրեթե սպառված էր, ծավալուն աշխատանքների հնարավորություն չկար։ Բայց չնայած դրան՝ ասեմ, որ քիչ աշխատանք չի արվել եւ, որ ամենակարեւորն է, արվել է թափանցիկ. ամեն ուրբաթ Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիները կարող են ծանոթանալ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին։ Ի դեպ, առաջին ձեռնարկներից էր հենց Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի ստեղծումը։ Մյուսները կներկայացնեմ ընդհանուր գծերով։ Բարեկարգման, սանմաքրման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին քաղաքի տարբեր մասերո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD502509
EUR548561.5
RUR6.46.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր