Դեպի վեր

Մեկ ամսում երկու նոր ձեռնարկ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

armenpress.am08/13/2019, 11:42

Մեկ ամսում երկու նոր ձեռնարկ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Հայաստանյան շատ թանգարաններ ժամանակին համընթաց են և կատարում են ոչ միայն առանցքային՝ պահպանության գործառույթը, որը վաղուց արդեն միակ առաջնայնությունը չէ, այլև ձգտում են բազմակողմանի զարգացման։ Այդպիսին է նաև Հայաստանի առաջին երաժշտական՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Հաստատությունը միայն ընթացիկ ամսում ձեռնարկել է երկու նոր և շարունակական նախագիծ՝ ուղղված կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության. տուն-թանգարանի գործունեության հանրահռչակմանը. ինչպես նաև ստեղծագործողներին ու հասարակության տարբեր խմբերին հաստատության աշխատանքներում ներգրավելուն։

Ձեռնարկներից մեկը՝ «Տուն-թանգարանի հետ…» նախագիծը oգոստոսի 10-ին մեկտեղել է ԵՊ կոնսերվատորիան (դասական կիթառ¸ Հակոբ Ջաղացպանյանի մասնագիտական դասարան) ավարտած 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա), Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան)¸ Ջոն Գյումիշյանին (Հայաստան) և դասական կիթառի սիրահարներին։ Համերգային երեկոն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դարձել է սփյուռքից հայրենիք տեղափոխված և հայաստանաբնակ երաժիշտների ներկայանալու լավ առիթ, ինչպես նաև տուն-թանգարան նոր այցելու բերելու հնարավորություն։

Բարեգործության սկզբունքով պայմանավորված համագործակցության այս ձևը իրականացել է Բարդի Մինասյանի անմիջական աջակցությամբ և փոխշահավետ ու հեռանկարային համարվել թե՛ տուն-թանգարանում և թե՛ համերգին մասնակից բոլոր երաժիշտների կարծիքով։ Իսկ Նի Նոն բարեգործական ընդհանուր սկզբունքը հարստացրել է ևս մի քայլով. «Ուրախ պիտի լինեմ, եթե ստեղծագործություններիս ձայնասկավառակները վաճառվեն, քանի որ հասույթը տրամադրվելու է մեծ հայի՝ Սպենդիարյանի տուն-թանգարանին»։

Դասական կիթառի երեկոն ամբողջացավ յուրաքանչյուր երաժշտի երեքական կատարմամբ, որոնք ներառում էին ինչպես դասական կոմպոզիտորների¸ այնպես էլ հենց իրենց՝ երաժիշտների հեղինակային գործեր։ Լեցուն դահլիճի ջերմ արձագանքներին ի պատասխան Թաթուլ Հաճյանն ընդգծեց. «Այս տուն-թանգարանն այնքան բազմազան ծրագրեր է իրականացնում այս թեկուզ շատ ջերմ, բայց փոքր դահլիճում, տպավորություն ունեմ, որ ավելի մեծ տարածք ունենալու դեպքում ավելին կաներ։ Պետք է ասել համապատասխան նախարարությանը»։

Տուն-թանգարանի մյուս նոր՝ «Ընթերցում ենք միասին» նախագծի նպատակը Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը գրական ընթերցումների միջոցով հանրահռչակելն է։ Նախագծի յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մասնակիցներն ընթերցելու են Սպենդիարյանի որևէ գործի հիմք հանդիսացած...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475477
EUR523528.5
RUR7.157.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր