Դեպի վեր

«Ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ»․ Լուիզա Ղամբարյանի անկեղծ հարցազրույցը

bravo.am02/28/2023, 10:36

«Ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ»․ Լուիզա Ղամբարյանի անկեղծ հարցազրույցը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ երկար դադարից հետո անկեղծ խոսել ամուսնու եւ մոր մահվանից հետո իր ապրումների, Սոֆի Դեւայանի խորհրդի, նրա ընտանիքի հետ հարաբերությունների, աջակցության եւ, իհարկե, սիրելի աշխատանքի մասին։«Ես նրան չեմ կորցրել. նա ներկա է, որովհետեւ այնքան շատ բան է թողել։ Ես, իհարկե, դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն. այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը։ Բայց նա այնքան մնայուն բաներ է թողել՝ արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ, խոսքեր․․․ Քանի որ շատ բարի եւ իմաստուն մարդ էր եւ գիտեր՝ մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ։ Նա ինձ համար իսկապես կա հիմա։ Իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, իմ՝ նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ եւ չհիշենք ուրախությամբ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է դերասանուհին՝ խոսելով ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի մասին։

Հիշելով մայրիկին, որ նույնպես կյանքից հեռացավ կորոնավիրուսի հետեւանքով, Լուիզա Ղամբարյանը շեշտել է՝ մամաները չեն մահանում, նրանց ուղղակի չենք տեսնում․ «Միշտ ասում եմ՝ այնքան կուզեի իմ մամայի հետ այդքան կապված չլինեի, որովհետեւ 44 տարի ես ապրեցի մորս հետ մի հարկի տակ։ Հիմա իմ մայրն էլ է ինձ ուժ տալիս։ Քովիդը բառացիորեն չարիք էր ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր