Դեպի վեր

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

yerkir.am02/20/2018, 7:48

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը, առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը, կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:

Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության ավելացմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր