Դեպի վեր

Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ, ընդգծում է վարչապետը

azatutyun.am02/21/2020, 11:06

Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ, ընդգծում է վարչապետը

Սահմանադրական դատարանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Երեկ ուշ երեկոյան հեռարձակված հարցազրույցում խոսելով սահմանադրական փոփոխություններից, Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում պետք է ձևավորվի իրոք անկախ դատական համակարգ, այլ ոչ թե շարունակի գործել նախկին կոռումպացված իշխանություններից կախված համակարգը, որի կայացրած որոշումների պատասխանատվությունը հանրությունը շարունակում է դնել ներկայիս կառավարության վրա։

Վարչապետն անդրադարձավ նաև քննադատությանը, թե իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չեն լսում։

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից.

Նիկոլ Փաշինյան. – Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ և կարող եմ ասել՝ նրանք զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում այդ տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել։ Եվ ես չեմ ուզում թաքցնել՝ նաև եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ էս ողջ պրոցեսը, որը, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք՝ կապված էս տրանսֆորմացիոն երևույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների։ Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, մենք կքննարկենք, մենք եվրոպական ինստիտուտների հետ հիմա քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու էս խնդրին։

Սահմանադրության հետագա՝ ավելի բովանդակային փոփոխությունների մասին

Փաշինյան. – Գիտե՞ք, մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է և չիրականացնենք, որովհետև մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետև, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետևյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, և ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա»։ Եվ ես իմ խոսքի սկզբում ասեցի, որ մենք սահմանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում, և մեծ հաշվով հնարավոր է, սա որոշում չի, սա ուղղակի քանի որ անդրադարձաք, սա աշխատանքային մի քանի քննարկումներ են եղել, հնարավոր է՝ մենք, ուզում եմ ճիշտ հասկանանք, իմ դիրքորոշումն ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր