Դեպի վեր

Կենցաղային ցույցեր եւ աշխարհաքաղաքական արձագանքներ

armenpress.am11/12/2019, 5:54

Կենցաղային ցույցեր եւ աշխարհաքաղաքական արձագանքներ

Լիբանանյան իրադարձությունները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը, անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։

Հիմնախնդիրը հետզհետե ապահովում է տարածաշրջանային-աշխարհաքաղաքական հնչեղություն: Բնականաբար, կային վերլուծումներ եւ մեկնաբանություններ` այս ամբողջ շարժման, մի կողմից, լիբանանյան ակունքներին, մյուս կողմից՝ քաղաքական շահարկումների կամ արտաքին ներշնչումներ ունենալու տեսությունների մասին:

Մինչ, լիբանանյան փողոցը հետեւողականորեն շարունակում էր հայտարարել, որ շարժումը համալիբանանյան բնույթ եւ տարողություն ունի եւ բխում է զուտ լիբանանյան ակունքներից պարզ այն տրամաբանությամբ, որ տասնամյակներ շարունակվող ապաշնորհ վարչակառավարումը եւ դրա հիմք հանդիսացած համայնքայնությունը պատճառ են դարձել ավատապետական կարգերի արմատավորման եւ զարգացման, համատարած թալանի, կոռուպցիայի եւ պետական գումարների մսխման՝ երկրում անջրպետային հեռավորություններ ստեղծելով աստղաբաշխական գումարներով հատկանշվող մեծահարուստների եւ համաշխարհային մրցանիշերի մոտեցող աղքատ հասարակության միջեւ:

Լիբանանը դեպի աշխարհաքաղաքական օրակարգ առաջնորդող հայտարարություններ հնչեցին հատկապես Վաշինգտոնի, Թեհրանի եւ Մոսկվայի կողմից:

Այսպես․ ԱՄՆ պաշտպանության նախարարն ուղղակի, բացորոշ հայտարարեց, որ պետք է աջակցել Իրաքի եւ Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատելու համար իրանյան ազդեցությունից: Երբ երկու ժողովուրդների օրինակները համատեղ են նշվում, պարզ է, որ Իրաքի հակաիրանյան բնույթ ունեցող ցույցերի եւ առ այս պահը նման պահանջներ չարծարծած լիբանանյան ցույցերի միջեւ քաղաքական զուգահեռ է գծվում: Վաշինգտոնը պաշտոնական այս հայտարարությամբ նույն ուղեգծի վրա է ուզում ընկալել տարածաշրջանում ուշագրավ շարժումների գաղափարաքաղաքական շարժառիթները:

Մյուս կողմից, ՌԴ արտգործփոխնախարար, ՌԴ նախագահի Միջինարեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ պատվիրակ Միխայիլ Բոգդանովը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Լիբանանի դեսպան Շաուքի Պունասարի հետ եւ այդ առիթով հայտնել, որ զորակցում է Լիբանանի միությանը, գերիշխանությանն ու անկախությանը եւ «ազգային օրակարգի վրա գտնվող բոլոր հարցերը լիբանանյան սահմանադրության շրջածիրում, նույնինքը, լիբանանցիների կողմից լուծվելու կարեւորությանը` շեշտելով որեւէ ձեւով չարտոնել լիբանանյան հարցերում արտաքին միջամտությունները:

Սա ուղղակի պատասխան կարելի է համարել ԱՄՆ պաշտպանության նախարարին: Ռուս դիվանագետի հայտարարությունը կմեկանբանվի այնպես, որ ոչ միայն ՌԴ-ն ի՛նքը միջամուխ պիտի չլինի լիբանանյան իրադարձություններին, այլ դեմ է նաև, որ Վաշինգտոնը դա անի եւ այս դե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր