Դեպի վեր

Հեղափոխությունը կանգ առավ, շուռ կգա հեծանվորդի պես

1in.am05/30/2020, 5:48

Հեղափոխությունը կանգ առավ, շուռ կգա հեծանվորդի պես

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

– Պարոն Արշակյան, շրջանառության մեջ է դրվել Փաստահավաք հանձնաժողովի մասին նախագիծը։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը և այլն։ Որքանո՞վ կարող է այն կենսունակ լինել, ի՞նչ ակնկալիքներ կան։ Իշխանությունը ասում է, որ անցումային արդարադատությունը մեկնարկել է։

Ես ակնկալում էի, որ այսպիսի մի բան կլինի, այսինքն՝ փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը (խոսքս ԱԺ-ում քաղաքական մեծամասնության մասին է), լեգիտիմ իշխանությունը տալիս է նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը։ Սա հաջորդ հանգրվանն է, առաջինը՝ քաղաքական մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի ընտրած իշխանության կարծիքն է քրեաօլիգարխիկ համակարգի մասին և գործող օրենսդիր մարմնի լուծարումը։ Առաջինը ժողովուրդը մերժեց գործադիր իշխանությանը, հետո՝ օրենսդիրին, հիմա խոսքը գնում է դատաիրավական համակարգի մասին։

Բացի նրանից, որ ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ ՀՀ-ն կողոպտվել է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, այլ նաև անհատապես պողոսները կողոպտվել են որպես բժիշկ, մանկավարժ, արհեստավոր, բանվոր, մարդիկ անհատապես կորուստներ են ունեցել, ենթարկվել են ռեկետի և ռեյդերության։ Եվ, իհարկե, դատաիրավական բարեփոխումներին զուգահեռ, քաղաքական մեծամասնությունը նաև քաղաքացիների, ազատազրկված, ունեզրկված, անպատված քաղաքացիների ռեաբիլիտացիայի հարցն է դնում։

Այդ հանձնաժողովի անունը կարելի է դնել ռեաբիլիտացիայի հանձնաժողով։

– Ինչ եք կարծում՝ 91-2018թթ․բացահայտումները պետք է արձանագրվե՞ն միայն, թե՞ պետք է նաև դրանց լուծումներ տրվեն։

– Մեր այս հաշմանդամ Սահմանադրությունը ունի մեկ դրույթ, ԱԺ-ն կարող է ձևավորել այլ դատարաններ։ Դա նշանակում է, որ դատական կարգով մեր ԱԺ-ն իրավունք ունի դատարան ձևավորելու, որը կվերանայի այդ գործերի դատական էությունը։ Քանի դեռ այս Սահմանադրությունը գործում է, այդ նոր դատարանները կլինեն նաև դատաիրավական բարեփոխումների համար լուրջ հենարան և ուղեցույց, այնտեղ պետք է հավաքվեն պրոֆեսիոնալներ, մաքուր խղճով մարդիկ։ Նրանք կարող են 1920 թվականից սկսած գործեր վերանայել՝ առանց խանգարելու քրեական և վարչական խնդիրներին, որո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր