Դեպի վեր

Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման ուս. տարվա կարգը

armenpress.am05/23/2020, 7:00

Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման ուս. տարվա կարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով:

Ընդունելություն

•Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան:
•Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը:
•Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են սկսած հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ:
•Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
•Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի՝ օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
•Դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի համաձայն: Մրցույթն իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Հավասար գնահատականների դեպքում առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:
•Քննությունները կազմակերպվում են յուրաքանչյուր քննական խմբում`ընդգրկելով մինչև 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմանները:
•Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդն ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ փոխանցում է 1000 դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ տրամադրում նաև փոխանցված գումարի կտրոնը:

Պետական ամփոփիչ ստուգում

2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման անցկացման նպատակով ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:
•Մինչև մայիսի 25-ը նշանակվում են ուսանողների փոխադրական և ավարտական ստուգարքները և կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով մինչև մարտի 13-ը տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում առկա գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր