Դեպի վեր

Ռուսաստանը վերցնում է հայկական բանակը. Ժամանակ

henaran.am09/22/2017, 6:15

Ռուսաստանը վերցնում է հայկական բանակը. Ժամանակ

Այն նույն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել օրինագիծ Հայաստանի և ԵՏՄ-ի միջև կնքված համաձայնագիրը անվավեր ճանաչելու մասին, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված մի համաձայնագիր, որն իրավական հիմք է ստեղծում Հայաստանի Զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար: Խոսքը «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրի» մասին է, որը, հնարավոր է, հայտնվի հաջորդ քառօրյայի օրակարգում:

Կառավարությունը փորձում է ներկայացնել, որ այդ համաձայնագիրը դեռևս 2013թ. հունիսի 25-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի տրամաբանական շարունակությունն է: Մինչդեռ մի բան է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը ենթադրում է զենքի ու զինամթերքի առևտուր, մեկ այլ բան է այդ համագործակցության արդյունքում ստացված զենքի ու զինամթերքի նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ ԱԺ ներկայացված համաձայնագրի՝ համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում «Ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում վերջինիս հսկողության իրականացման համար»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարելով՝ շարունակում է վերահսկողություն սահմանել մատակարարված զենքի նկատմամբ, և Ռուսաստանն է որոշում՝ զենքը նպատակայի՞ն է օգտագործվել, թե՞ ոչ: Օրինակ՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Ռուսաստանը որոշի, որ Հայաստանին մատակարարված հրետանային արկերն օգտագործվել են ոչ նպատակային, քանի որ դրանցով կրակ է արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Սա այնքան էլ տեսական հնարավորություն չէ, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանին համարում է իրեն բարեկամ և դաշնակից երկիր: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել սանկցիաներ, որոնք նախատեսված են համաձայնագրով:

Կամ՝ ի՞նչ է նշանակում այդ զենքի առկայությունը ստուգելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ռազմական օժանդակություն է տրամադրում Արցախի Հանրապետությանը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում, ապա իրավունք չունի այդ զենքը փոխանցել Արցախ, քանի որ ռուսական կողմի տեսուչները ստուգման արդյունքում կարող են արձանագրել, որ զենքը բացակայում է, թե՞ նրանք իրավունք ունեն տեսչական ստուգումներ իրականացնել նաև Արցախի Հանրապետության տարածքում և Արցախում կիրառվող զենքի նկատմամբ ևս վերահսկողություն սահմանել՝ որոշելով դրա նպատակային և ոչ նպատակային կիրառումը: Իսկ որ Ռուսաստանը տեսչական ստուգումներ իրականացնելու իրավունք է ստանու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր