Դեպի վեր

Արդյո՞ք Հայաստանի տաք ձմեռն ազդել է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի գների վրա

news.am03/21/2018, 9:18

Արդյո՞ք Հայաստանի տաք ձմեռն ազդել է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի գների վրա

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով փետրվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալը ավելացել է 0․2 տոկոսով տարեկան կտրվածքով։ Դրանից մեկ ամիս առաջ, հունվարին, կար անկում՝ 0․ 5 տոկոսով։ Արդյունքում երկու նշված ամիսների համար ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 0․1 տոկոսով։

Եթե գյուղաատնտեսության ոլորտում հաշվառումը պատշաճ ճշգրտությամբ կատարվեր, ապա այդ աննշան փոփոխությունները հնարավոր կլիներ հաշվի առնել։ Սակայն այդ ոլորտի գործերն այնպիսին են, որ այդ տեղաշարժերը կարելի է վերագրել հաշվառման սխալմունքին։ Խնդիրը ոչ թե այդ թվերն են, այլ այն, որ նկատելի աճ չկա։ Հունվար ամսվա համար առավել մանրակրկիտ տվյալներով՝ այդ ամիս գրեթե մեկ քառորդով ՝ 23․4 տոկոսով կրճատվել է բուսաբուծության արտադրանքի ֆիզիկական ծավալը։

Հասկանալի է, որ նշված ամիսներին մեծ է կենդանաբուծության մասնաբաժինը, իսկ բուսաբուծությունը ներկայացված է միայն ջերմոցային տնտեսությունների արտադրանքով։ Այսինքն նեգատիվն այստեղ կար միայն փակ հողից արտադրանքի գծով։

Անցած տարի նկատելի անկում է գրանցվել բուսաբուծության մեջ, պաշտոնական տվյալներով՝ 7․2 տոկոսով, դրա համար էլ դիտարկենք 2016-ի տվյալները։ Այդ ժամանակ հունվարի ու փետրվարի համատեղ մասնաբաժինը բուսաբուծության արտադրանքի տարեկան ծավալում կազմել է ընդամենը 0․2 տոկոս, ինչը վկայում է բուսաբուծության արտադրանքի կտրուկ սեզոնայնության մասին ։ Ջերմոցային տնտեսությունների զարգացումը (որոնք Հայաստանում մոտ հազարն են) կարող էր մի քիչ չեզոքացնել այդ սեզոյնայնության գործոնը։ Հատկապես արագ փչացող մթերքների գծով, որոնք էլ հենց աճեցվում են ջերմոցներում։

Հայրենական ջերմոցային տնտեսությունների արտադրանքի մի մասը արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Կան նույնիսկ ընկերություններ, որոնք մասնագիտացած են այդ գործում։ Ինչո՞ւ է արտադրանքը արտահանվում։ Գուցե՞ այդ մթերքների հարցում բնակչության պահանջարկը ամբողջովին բավարարվում է ու միայն ավելցուկն է արտահանվում արտասահման։

Բայց պատճառն ամենեւին էլ մթերքի ավելցուկը չէ։ Պարզապես ջերմոցային վարունգն ու լոլիկը ոչ բոլորի գրպաններին են հարմար։ Ներկայացնենք այդ նույն 2016-ի համար տվյալներ, երբ վիճակագրությունը դեռ հրապարակում էր գները դրանց բացարձակ արտահայտությամբ (հիմա ՝ միայն գործակիցներ)։ Այն ժամանակ, հունվարին, մեկ կիլոգրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր