Դեպի վեր

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

armtimes.com10/19/2018, 3:12

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահար Ջիհաթ Աշքընը ի հիշատակ կյանքից հեռացած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի կատարել է Կոմիտասի «Կռունկ» հայտնի ստեղծագործությունը: Իր կատարումը Աշքընը տեղադրել է Facebook-ի իր էջում՝ նշելով՝ «Արա Գյուլերին...»:

Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայ եւ այլազգի մտավորականներ, հասարակական ու արվեստի գործիչներ, լրագրողներ եւ պարզապես ստամբուլահայ համայնքի անդամներ սոցցանցերի հրապարակումներում վերհիշել են Գյուլերի հետ կապված հին ու նոր պատմություններ՝ ափսոսանք հայտնելով լեգենդար լուսանկարչի կորստի կապակցությամբ:

Նշանավոր արվեստագետը վախճանվել է հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան, Շիշլիի հիվանդանոցում, 90 տարեկան հասակում, սրտի անբավարարության հետեւանքով: Արա Գյուլերի հոգեհանգստի արարողությունը կատարվել է Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում: Նրա աճյունը ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ստամբուլում մինչ օրս սգում են հանրահայտ լուսանկարչի մահը, մարդիկ ցավակցելու են գնում քաղաքի սիրված վայրերից մեկը համարվող «Արա» սրճարան: Գյուլերը հաճախ էր լինում իր անունը կրող սրճարանում․ համեստ նստում էր մի անկյունում, օրվա մամուլն էր թերթում, նրա արվեստի երկրպագուներն էլ առիթ էին ունենում հանդիպել, զրուցել վարպետի հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր