Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը, գիտելիքը ուժ է, եւ մեր օրերում դա ավելի քան ակտուալ է։ COBRAIN ծրագիրը թույլ կտա ապահովել ավելի սերտ համագործակցություն եվրոպական համալսարանների եւ գիտական կենտրոնների հետ եւ լավագույն միջազգային փորձը բերել Հայաստան։ Այս մասին Հայաստանում HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթանակի առնչությամբ տեղի ունեցող գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանը, սահմանափակված լինելով ֆինանսական կապիտալի եւ բնական պաշարների հնարավորություններով, հատուկ նշանակություն է տալիս մարդկային կապիտալի զարգացման մեծ պոտենցիալին, այդ թվում կրթությանն ու բժշկությանը»,- նշել է Ավինյանը։ Ն...