Դեպի վեր

Հասարակական կազմակերպությունն առաջարկում է զարգացնել «Հայֆիլմ» բրենդը

azatutyun.am11/8/2019, 5:06

Հասարակական կազմակերպությունն առաջարկում է զարգացնել «Հայֆիլմ» բրենդը

Դեռևս 2016 թվականին մի խումբ երիտասարդ կինոգործիչներ` ռեժիսոր Հայկ Բաբայանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը:

Նախաձեռնությունը վերջերս վերաճեց «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության, որը երեկ երեկոյան Թեքեյան մշակութային միությունում ներկայացրեց իր կանոնադրությունն ու ծրագիրը:

Մինչ այդ էլ իրենց ծրագրերն ու նպատակները ներկայացրել էին կինոյի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանին:

«Ազատության» հետ զրույցում կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Բաբայանը ասաց, որ իրենց նպատակն է իրենց շուրջը համախմբել հայ կինոյի, հայ կինոյի զարգացման հրատապ խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց և միասին ապահովել հայ կինոյի իրական վերածնունդը․ - «Ամբողջ գաղափարախոսությունը հետևյալն է․ պետք է անել պարզապես քայլեր: Ամենակարևոր կետը երևի ասեմ, որ «Հայֆիլմը» պետք է Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղափոխվի Մշակույթի նախարարություն: Տեղափոխվելուց հետո կադրային քաղաքականությունը փոխվում է միանգամից․ կադրային քաղաքականությունը վերանայում ենք: Մենք առաջարկում ենք կոնկրետ հաստիքներ, որոնք բաժին առ բաժին կարող են բրենդը զարգացնել: Դրանից հետո արդեն սկսում ենք փուլ առ փուլ: «Հայֆիլմը» պետք է ունենա սկզբնական վեց գործառույթ․ նկարահանվեն ֆիլմեր «Հայֆիլմի» բրենդի ներքո, ինքը դառնա կինոկրթական կենտրոն, զբոսաշրջային կենտրոն, սպասարկման կենտրոն»:

Հարցին, թե ինչ գումարներով են նախատեսում իրականություն դարձնել այդ ամենը, Բաբայանը պատասխանեց․ - «Աջակիցներ ունենք: Պետությունից` ոչ: Պետությանը ծրագրերը տվել ենք, ասում ենք՝ գոնե «Հայֆիլմը» տեղափոխեք նախարարություն: Մեր առաջին քայլը նա է, որ արդեն պարոն Խզմալյանին ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր: Ամենակարևորը՝ կա հզոր երիտասարդություն, կան շատ տաղանդավոր մարդիկ, բայց հայկական կինոյի ամենամեծ խնդիրը նա է, որ մենք մեզ չենք կարողանում ճիշտ ներկայացնել: Թե՛ դրսում, թե՛ ներսում: Կինոթատրոն գնում ենք, տեսնում ենք․ ասում են՝ էս հումորային դերասանը կա՞ ֆիլմում: Եթե չկա, ես է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր