Դեպի վեր

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար

henaran.am03/15/2019, 4:00

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց, այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

«ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ»

-Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ: Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում:

– Ինչ որ իրականում ունեցանք, չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից, որեւէ մեկը տեղյակ է, որովհետեւ նիստը բավականաչափ երկար է տեւել: Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է:

Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում, դեռ այն ժամանակ նշել եմ, որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին վերադարձնել բանակցությունների ամբողջական փուլ, սա դժվար իրականացվող նպատակ է, բայց եթե Փաշինյանն ասել է, պետք է անի: Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն` վարչապետն իր խոստումների մեջ, մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել:

Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ Բակո Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ օգտագործեց Ղարաբաղի հայություն եզրույթը…

Այս ձեւակերպումից խիստ ոգեւորված են Ադրբեջանում, ինչիմասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան

-Բա պետք է ոգեւորվեին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, թե գիտակցաբար, բայց այդ ձեւակերպմամբ սուբյեկտի կարգավիճակ է տալիս Ղարաբաղի ադրբեջանցիներին, ինչը ֆարս է, նման սուբյեկտ չկա, եւ չի կարելի այդպիսի արտահայտությունթույլ տալ: 1991 թվականի դեկտեմբերին 10-ին ԽՍՀՄ ներքին օրենսդրության եւ միջազգային նորմերի համապատասխան` Լեռնային Ղարաբաղում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82, 2 տոկոսից ավելին մասնակցել է հանրաքվեին, եւ 99 տոկոսն «այո» էասել:

Եվ այսօր ՀՀ իշխանությունները պետք է մի խնդիր լուծեն` սատար կանգնեն Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի որոշման ի կատար ածմանը` այն է` Արցախը դառնում է անկախ Խորհրդային Միությունից: Ի դեպ, այդ հանրաքվեն փակ չի եղել, եղել են դիտորդներ` թե՛ միութենական հանրապետությունների պատգամավորներ, եւ թե՛ միջազգային կազմակերպությունների դիտորդական ներկայացուցիչներ:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն ամիսներ առաջ խորհրդարանում ասում էր, որ Հայաստանի նախկին իշխանությունը բանակցել է բացառապես հող հանձնելու վերաբերյալ, եւ կան փաստաթղթեր: Ինչքան ինձ հայտնի է, բանակցությունների համար Մինսկի խմբի համանախագահները նոր փաստաթուղթ շրջանառության մեջ չեն դրել, հետեւաբար, հիմա կա՛մ Փաշինյանն է պատրաստվում հող հանձնել, կա՛մ էլ ժամանակին սուտ է խոսել:

Սակայն իմ այս բոլոր գնահատականները միտված չեն թուլացնել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD485487.5
EUR546552
RUR7.497.61
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր