Դեպի վեր

Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը ընտրություններին

azatutyun.am08/14/2019, 12:18

Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը ընտրություններին

«Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին», - այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով արցախյան քաղաքական զարգացումներին, առաջիկա ՏԻՄ ու 2020-ի համապետական ընտրություններին։

Ըստ Մայիլյանի, բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և ինքը չի կարող անտեսել համապետական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցումներն Արցախից, Հայաստանից ու սփյուռքից։

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Մայիլյանին համարում է իշխանական ևս մեկ թեկնածու:

Խանումյանի խոսքով, իրենց կուսակցությունը որպես ընդդիադիր, առանձին թեկնածուով և ցուցակով է մասնակցելու ընտրություններին․ - «Իշխանության մասնատված լինելը շանս է նաև մեզ համար՝ ավելի հստակեցնելու երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը: Ի դեպ, այս հեղափոխությունը նաև հնարավորություն տվեց, որ իշխանության ճամբարում բազմաթիվ թեկնածուներ առաջանան: Եթե չլիներ հայաստանյան հեղափոխությունը, նույն Արայիկ Հարությունյանը, նույն Վիտալի Բալասանյանը, նույն Աշոտ Ղուլյանը, նույն Մասիս Մայիլյանը 2020 թվականին կպաշտպանեին Բակո Սահակյանին արդեն չորրորդ անգամ: Հետևաբար այս քաղաքական լիբերալիզացիան նաև այսպիսի հնարավորություններ է տվել, որպեսզի իշխանության ներսում էլ տարբեր դեմքեր առաջանան, միայն ներկայացված չլինեն Բակո Սահակյանի դեմքով»:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն խոսել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում ղեկավարած կուսակցությունը ամենամեծ խմբակցությունն ունի Արցախի Ազգային ժողովում:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը պաշտոնից հեռացավ այս տարվա հունիսին՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար:

Արցախի ընտրությունների մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, վերջին տասը տարում Ղարաբաղի մշտական բնակություն չունի: Սահմանադրական այդ արգելքը վերացնելու նպատակով Բաբայանը ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվի Արցախում:

Այսօր ընտրություններին ակտիվ մասնակցության հայտ ներկայացրած Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակին էր կանգնած:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Սիվիլնեթ»-ի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը Մայիլյանի ներկայությունը պատահական չէր համարել և կարծիք էր հայտնել, որ չնայած Հայաստանի իշխանությունները բացահայտ այդ մասին չեն ասի, բայց կունենան Արցախում իրենց ցանկալի թեկնածուն, որը կարող է լինել հենց Մաիլյանը:

«Մասիս Մայիլյանի ներկայությունն այն էր, որ Հայաստանի իշխանությունների համար, այնուամենայնիվ, նախընտրելի է Մասիս Մայիլյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում՝ եթե նա առաջադրվի իհարկե», - ասել էր Հակոբյանը:

Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն տալ չցանկացան, միայն վերահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր