Դեպի վեր

Վասալության մոնումենտի ապամոնտաժումը

1in.am03/26/2020, 10:30

Վասալության մոնումենտի ապամոնտաժումը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ նավթի գնանկման ֆոնին Հայաստանի համար ռուսական գազի գնագոյացման մեխանիզմի և էժանացման վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արել է բավականին էական, ըստ էության նույնիսկ անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ նավթի գնանկման համաշխարհային միտումը պահպանվելու պարագայում Հայաստանն իսկապես կարող է Ռուսաստանի առաջ բարձրացնել մեխանիզմի հարցը:

Խոսքն այն մասին է, որ սահմանային գնի շուրջ, այսպես ասած, ֆիքսված պայմանավորվածության փոխարեն, որ գոյություն ունի այժմ, գոյություն ունի միջազգային տարածված մեխանիզմ՝ նավթի և գազի գնի կապակցվածությունը:

Ինչպես հայտնի է, այսպես ասած, գազի բորսա աշխարհում գոյություն չունի, և միջազգային գին ասվածը հարաբերական է՝ այդ իմաստով վեցամսյա հաջորդությամբ կապակցված լինելով նավթի գնին: Եթե նավթը էժանանում է, ապա համապատասխան գործակիցներով էժանանում է նաև գազը: Նավթի գինը ներկայումս արձանագրում է պատմական նվազագույն ռեկորդներ վերջին տարիների համատեքստում:

Մհեր Գրիգորյանը նշում է, որ առայժմ, առկա վիճակի հաշվարկով, Հայաստանի համար ռուսական գազի սահմանային գինն արտոնյալ է, բայց տենդենցը շարունակվելու դեպքում նա նշում է, որ մտածում են նոր մեխանիզմի մասին: Գրիգորյանը հայտարարել է, որ պայմանագիրը թույլ է տալիս դա:

Այստեղ հայ-ռուսական գազային հարաբերության առանցքն է՝ 2013 թվականի դեկտեմբերին կնքված, իսկ ավելի շուտ՝ գուցե Հայաստանին ինչպես ԵՏՄ անդամակցումը, այդպես էլ այդ՝ գազային պարտադրված պայմանագիրը: Այն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր