Դեպի վեր

20 գիրք, որ անհրաժեշտ է կարդալ, քանի դեռ դրանք չեն էկրանավորել

newmag.am04/16/2018, 12:18

20 գիրք, որ անհրաժեշտ է կարդալ, քանի դեռ դրանք չեն էկրանավորել

1. «На берегу», Иэн Макьюэн

Երիտասարդ զույգը նոր է ամուսնացել, բայց արդեն առաջին գիշերվա ընթացքում հայտնվում են տհաճ դրության մեջ: Էդուարդն ու Ֆլորենսն անկողնում հիշում են անցյալն ու անհանգստանում ապագայի համար:

Էկրանավորում: Սիրշա Ռոնանը`Ֆլորենս Պոնտինգի դերում, Բիլլի Հոուլը` Էդուարդո Մեյհյուի:

2. «Тихая жена», А. С. А. Харрисон

Սյուժեյի կենտրոնում ամուսնական զույգի հարաբերություններն են: Ամուսինը թաքցնում է ինտրիգներն, իսկ խորաթափանց կնոջ համար ամուսնությունը չափազանց թանկ է ամուսնուն անհավատարմության մեջ մեղադրելու համար: Բայց պատրանքը շուտով հօդս է ցնդում:

Էկրանավորում: Նիկոլ Քիդմանը ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը:

3. «После войны», Ридиан Брук

Երկրորդ աշխարհամարտից հետո Համբուրգն ավերակների մեջ է: Բրիտանական բանակի գնդապետը ստանձնում է քաղաքապետի պաշտոնը: Ընտանիքի հետ նա տեղափոխվում է մի շքեղ առանձնատուն, որտեղ ապրում է գերմանացի ճարտարապետն ու նրա դուստրը: Համատեղ ապրելու համար` երկու թշնամիները պետք է մոռանան արյունալի պատերազմի տարիները:

Էկրանավորում: Գնդապետի դերում` Ջեյսոն Քլարք, Կիրա նայթլի` նրա կինը, Ալեկսանդրա Սկարսգարդ – ճարտարապետ:

4. «Куда ты пропала, Бернадетт?», Мария Семпл

Բերնադետի տարօրինակությունների վրա արդեն որևէ մեկն ուշադրություն չի դարձնում: Բայց մի օր նա անհետ կորում է: Քաղաքի բնակիչները կարծում են, թե Բերնադետը մահացել է, բայց նրա 15-ամյա դուստրն այդ վարկածին չի հավատում: Աղջնակը կանի ամեն բան մայրիկին գտնելու համար: 

Էկրանավորում:  Բերնադետի դերում` Քեյթ Բլանշետ, ռեժիսոր` Ռիչարդ Լինքլայթեր:

5. «Проект Рози», Грэм Симсион

Դոն Թիլմանը փայլուն գիտնական է, բայց սիրո հարցում` դժբախտ: Նա չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին: Թիլմանը որոշում է հարցին գիտական լուծում տալ, բայց երբ հանդիպում է Ռոզիին, հասկանում է, որ սերը գիտական վերլուծության չի ենթարկվում:

Էկրանավորում:  Դերասանական կազմը հայտնի չէ:

 

6. «Девушка, которая застряла в паутине», Стиг Ларссон и Давид Лагеркранц

Վիշապի դաջվածքով աղջկա մասին տրիլոգիայի շարունակությունն է: Այս անգամ Լիզբեթ Սալադերն ու գրող Միքայել Բլումկվիստը պետք է միավորվեն հայտնի գիտնականի սպանությունը բացահայտելու համար:

Էկրանավորում: Ռունի Մարուին Լիսբեթ Սալանդերի դերում կփոխարինի Քլեր Ֆոյը: Ռեժիսորի դերում` Ֆեդերիկո Ալվարեսն է:

 

7. «Счастливые девочки не умирают», Джессика Кнолл

Երիտասարդ ու հաջողակ լրագրող Թիֆանին պատրաստվում է հարսանիքի: Երջանկությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դռան մոտ չեն հայտնվում լրագրողներ, որոնք գիտեն Թիֆանիի գաղտնիքը, որը շատ կյանքեր է խլել:

Էկրանավորում: Սցենար չկա, բայց հայտնի է, որ պրոդյուսերը Ռիզ ՈՒիզերսփունն է

8. «Щегол», Донна Тартт

Պատրա՞ստ եք վտանգել ձեր կյանքը հանուն արվեստի: Պատկերասրահում պայթյունից հետո երիտասարդ Տեո Դեքերը ստիպված է լինում կյանքի գնով փրկել նկարն ու մատանին:

Էկրանավորում: Ռեժիսոր` Ջոն Քրաուլի, Տեո` Էնսելյա Էլգորտա:

 

9. «Дюна», Фрэнк Герберт

Դասական գիտաֆանտաստիկ վեպ Արակիս տափաստանային մոլորակի համար պայքարի մասին:

Էկրանավորում: «Дюна» -ն արդեն էկրանավորել են 1986թ.-ին: Ֆիլմը լավ է ստացվել, բայց բոլոր իրադարձությունները 2 ժամանոց ֆիլմում տեղավորելը վատ գաղափար էր: 2000թ.-ին «Дюна» -ն դուրս եկավ մինի-սերիալի ձևաչափով: Այս անգամ գործն իր ձեռքը վերցրեց Դենի Վիլնյովը:

Տաղանդավոր ռուս կանայք. 7 հեղինակ, որ պետք է կարդալ Ինչպե՞ս ընկերանալ ութոտնուկի հետ և վերակառուցել Նեապոլը․ Գալինա Յուզեֆովիչը՝ նոն-ֆիքշն ժանրի 3 գրքերի մասին 5 լավագույն բիզնես-գրքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը 10. «Верные, безумные, виновные», Лиана Мориарти

Բարբեքյու-փարթիի ժամանակ միջադեպ է տեղի ունենում, որն ազդում է փարթիի բոլոր մասնակիցների հետագա ճակատագրի վրա:

Էկրանավորում: Նիքոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը ֆիլմի պրոդյուսերներն են:

11. «Тайна моего мужа», Лиана Мориарти

Սիցիլիա Ֆիցպատրիկը գտնում է ամուսնու նամակը, որը նա խնդրել էր բացել իր մահից հետո: Իհարկե, կինը չի համբերում, նամակը բացում է մինչև նրա մահն ու շատ է զղջում արարքի համար:

Էկրանավորում: Գլխավոր դերակատար` Բլեյք Լայվլի:

12. «Дьявол в белом городе», Эрик Ларсон

Հոմս մականունով առաջին սերիական մարդասպանի մասին է: Հոմսը Չիկագոյի հյուրանոցներից մեկում կառուցում է ստորգետնյա անձավներ: Հյուրանոցի շքեղ հարդարանքի շնորհիվ զբոսաշրջիկները ոչինչ չկասկածելով ընկնում են նրա թակարդը: Հանցագործն այնքան խորամանկ էր, որ ոստիկանությունը պատահաբար է հայտնաբերում թաքստոցը:

Էկրանավորում : Գլխավոր դերում` Լեոնարդո Դի Կապրիո, ռեժիսոր` Մարտին Սկորսե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր