Դեպի վեր

Հետպատերազմական շրջանում վստահությունը սեփական ուժի նկատմամբ շատ կարևոր է. Փաշինյանը՝ տիտղոսակիր մարզիկներին (տեսանյութ)

armtimes.com04/28/2021, 12:06

Հետպատերազմական շրջանում վստահությունը սեփական ուժի նկատմամբ շատ կարևոր է. Փաշինյանը՝ տիտղոսակիր մարզիկներին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոններ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալակիր Արսեն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ Վարազդատ Լալայանը և Լիանա Գյուրջյանը, հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը, վարկանիշային մրցաշարերի հաղթողներ՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը և Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հարգելի մարզիչ,

Հարգելի մարզիկներ,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունելու համար: Ուզում եմ ընդգծել, որ այսօր ոչ այնքան հրավիրել եմ ձեզ շնորհավորելու, որքան շնորհակալություն հայտնելու հաջող մրցելույթների համար, որովհետև կարծում եմ, որ հատկապես այս ժամանակաշրջանում այն հաղթանակները, հաղթանակի այն զգացողությունը, որ դուք պատճառեցիք մեզ բոլորիս, Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի կարևոր և կրկնակի մեծ արժեք ունեն, որովհետև հետպատերազմական այս շրջանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, և ձեր հաղթանակներով, կարծում եմ, շատ էական դերակատարում ունեք:

Ընդհանրապես սպորտը սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի, պետության վստահության շատ կարևոր վկայություն է և շատ կարևոր է ազգի, ժողովրդի տաղանդը և հնարավորությունները բացահայտելու համար, որովհետև, համոզված եմ՝ ձեր օրինակով բազմաթիվ մարդիկ ոգևորվում են: Պարտադիր չէ, որ ոգևորվեն հատկապես ծանրամարտիկ կամ ըմբիշ կամ այլ մարզիկ լինելու համար, այլ ուղղակի, կարող է դրանից ինչ-որ մեկը ոգևորվի, ինժեներ դառնալու իր երազանքի նկատմամբ ավելի մեծ հավատ ունենա և այդպես շարունակ:

Կարծում եմ՝ ընդհանրապես սպորտը, հաղթանակները, կամ հաջողությունները և անհաջողություններն արտահայտում են այն խորքային պրոցեսները, որոնք երկրում տեղի են ունենում: Այս առումով մենք մեր բոլոր ռազմավարություններում սպորտին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Նույնիսկ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք ընդունել, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 ոսկե օլիմպիական մեդալ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Կարևոր է այս նշաձողերը դնել և այսօրվանից աշխատել այդ նշաձողերը հաղթահարելու համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրա համար էական է սպորտի ֆինանսավորումը, մարզական ենթակառուցվածքների ձևավորումը և մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացնում ենք:

Տեսեք, այսօր մենք, օրինակ, ի՞նչ պրոբլեմ ունենք. մեր դպրոցների մի հսկայական մասում մարզական ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ ֆիզկուլտուրայի դասեր անելու պրիմիտիվ պայմաններ չկան: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում մարզական ենթակառուցվածքներ չկան: Օրինակ, մենք խոսում ենք օլիմպիական շարժման և հաջողության մասին, բայց ամբողջ աշխարհում օլիմպիական շարժման ամենակարևոր սեգմենտներից մեկն ուսանողական սպորտն է: Հայաստանում, ցավոք, ուսանողական սպորտը շատ լուրջ պրոբլեմներ ունի, հենց թեկուզ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Երբ մենք շատ դեպքերում տեսնում ենք, թե աշխարհի կամ օլիմպիական խաղերի մեր չեմպիոններն ինչ պայմաններում են պարապում, մենք ընդհանրապես ասում ենք՝ լավ, ինչպե՞ս է դա հնարավոր, որ այսպիսի պայմաններում մարդը կարողանում է դառնալ Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր