Դեպի վեր

«Երևանյան միջազգային փառատոնի» բացման համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն

azatutyun.am09/16/2019, 1:54

«Երևանյան միջազգային փառատոնի» բացման համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն

Արդեն 13 տարի է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր աշնանային համերգաշրջանը սկսում է «Երևանյան միջազգային փառատոնով»:

13 տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ու անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հիմնադրեցին «Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը», որի շնորհիվ մեր երաժշտասեր հասարակությունը ամեն տարի աշնանային առաջին ամիսներին հնարավորություն է ունենում ունկնդրել բարձրարվեստ դասական երաժշտություն՝ աշխարհի տարբեր կողմերից ժամանած անվանի երաժիշտների կատարմամբ: Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի բացման համերգը կղեկավարի Իտալիայից ժամանած անվանի դիրիժոր Պիեռ Կառլո Օրիցիոն: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Շումանի, Բեթհովենի, Բրամսի ստեղծագործությունները։ Մինչ փառատոնի բացումը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ մեր երաժշտասերներին այս աշնանը երաժշտական հրաշալի անակնկալներ են սպասվում։

«Այս տարի փառատոնը կբացենք շատ հայտնի դաշնակահար, վիրտուոզ Սիմոն Պերչևսկու ելույթով, որը Բեթհովենի «Կոնցերտը» կկատարի, ընթացքում ունենք դարձյալ մեծ դիրիժորներ և երաժիշտներ, ունենք ամսի 27-ին Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ, որտեղ Բորեյկոն՝ շատ հատնի դիրիժոր, հանդես կգա և մեծ սիրով համաձայնել է ղեկավարել Ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Թավջութակի կոնցերտը» կկատարվի», - ասաց Սիրունյանը։

Մաեստրո Մանսուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի մենակատարն է թավջութակահար Սևակ Ավանեսյանը Բելգիայից: Այդ օրը, բացի Մանսուրյանի «Թավջութակի կոնցերտից», կհնչի նաև Դվորժակի «9-րդ սիմֆոնիան»:

Իսկ ընդհանուր առմամբ փառատոնի ընթացքում, ինչպես նշում էր նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը կունենան 14 համերգ. «Երեքը կլինեն կամերային համերգներ, սակայն այդ կամերային համերգները նույնպես շատ հետաքրքիր համերգներ կլինեն։ Ունենք մայրերին նվիրված համերգ, որտեղ Ալեքսանդր Չաուշյանը ելույթ կունենա, մեր փառատոնի գեղարվեստական ղեկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր