Դեպի վեր

Արմեն Սարգսյանը սպասարկելու է Սերժ Սարգսյանի ծրագիրը. Արամ Մանուկյան

azatutyun.am02/20/2018, 12:42

Արմեն Սարգսյանը սպասարկելու է Սերժ Սարգսյանի ծրագիրը. Արամ Մանուկյան

Արմեն Սարգսյանը նախագահ կաշխատի վարչապետի մոտ, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ «Արմեն Սարգսյանը սպասարկելու է Սերժ Սարգսանի ծրագիրն ու կամքը»։

«Շատ պարզ է՝ որևէ մեկը՝ ո՛չ Հանրապետականը, ո՛չ ժողովուրդը, ո՛չ որևէ մեկը պահանջ չի կարող նրան ներկայացնել այլ կերպ աշխատելու, քան կառաջադրի էդ ծրագիրը, աշխատելաոճը Սերժ Սարգսյանը։ Դրա համար, ես մի անգամ էլ եմ կրկնել, որ այս նախագահական, այսպես ասած, չակերտավոր ընտրությունները Հայաստանի բնակչությանը հուզում չեն բերում, հուզում չի առաջանում, բախում չի առաջանում, կարծիքներ չեն բախվում իրար, ոչ մեկը հույս չի կապում այս նշանակման հետ։ Սա սովորական նշանակում է, որ պառլամենտը միաձայն՝ ուզում ես բաց, ուզում ես փակ քվեարկությամբ, կգա և կքվեարկի», - ասաց Մանուկյանը։

Հարցին, թե ՀԱԿ-ի համար անակնկա՞լ էր, որ Արմեն Սարգսյանն ընդունեց Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու լինելու Սերժ Սարգսյանի առաջարկը, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Մենք գիտեինք, որ արդեն ով էլ լինի՝ էդ պոստը վարկաբեկված է։ Եթե չկա ժողովրդի կողմից ընտրված մարդ, ում ուզում ես նշանակի, և եթե այդ նշանակողը, որից մենք դժգոհում ենք, բողոքում ենք, էս չարիքների ղեկավարն ու կազմակերպիչն է, ի՞նչ կարևոր է, թե ում պետք է նշանակի, որովհետև, կրկնում եմ՝ նշանակվողը սպասարկելու է նշանակողի, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն ու կամքը։ Դրա համար էլ, որևէ մեկը՝ նա լինի գրագետ, նա լինի լեզու իմացող, չի կարող էս համակարգի դեմ որևէ բան անել։ Անգամ Հանրապետական կուսակցությունն ուներ ծրագրեր, ինքն անգամ չկարո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր