Դեպի վեր

Կա մի հանգամանք, որ պետք է նկատի ունենա Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ, «Միացում»-ի դաշտ մտնող ամեն ոք

1in.am08/8/2019, 9:12

Կա մի հանգամանք, որ պետք է նկատի ունենա Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ, «Միացում»-ի դաշտ մտնող ամեն ոք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի, վարչապետ Փաշինյանի ելույթի մասին։ Վերջինս օգտագործեց «Արցախը Հայաստանն է և վերջ» կարգախոսը, որը պնդում են նաև «Սասնա ծռերը»։ Այս իմաստով տեսնո՞ւմ եք արդյոք ձեր և իշխանությունների դիրքորոշման նույնացում հարցի վերաբերյալ։

-Առնվազն հայտարարությունների մակարդակով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց 1991 թ. ազգային շահերին հակառակ մերժված և վերջին տարիներին մեր և մեր գաղափարակից գործընկերների ջանքերով վերստեղծած «Միացում»-ի դաշտ, ինչը ողջունելի է։ Եթե դրանք չմնան օդում և վերածվեն քաղաքականության, ապա կարող ենք ասել, որ Ստեփանակերտի հրապարակում պաշտոնական մակարդակով սկսվեց դեպի Արցախի հարցի ազգային և իրատեսական լուծման միակ, այն է՝ միացումն ավարտին հասցնելու տարբերակը տանող էվոլյուցիոն գործընթաց։ Իհարկե, անցյալի դառը փորձը ստիպում է եզրահանգումների առումով չշտապել։ Շատ մեծ ու հիմնավոր մտավախություն կա, որ այս հայտարարությունները ևս նախորդների նման կմնան օդում։ Անկախ ասվածից, կա մի հանգամանք, որ պետք է նկատի ունենա Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ՝ «Միացում»-ի դաշտ մտնող ամեն ոք։ Այդ դաշտ մտնելը շատ հեշտ է, սակայն դուրս գալ հնարավոր է միայն քաղաքականապես ոչնչանալու գնով։ Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի իր հայտարարություններից, երևույթը պետք է որակել որպես լուրջ առաջընթաց քայլ թե՛ ազգային, թե՛ միջազգային ու աշխարհաքաղաքական առումներով։

Ի՞նչ գործնական քայլեր են պետք միացման համար, և որո՞նք են այս պահին իրատեսական։

Իրատեսականի չափանիշները տարբեր են տարբեր սուբյեկտների համար։ Եթե Երևանում լիներ իրապես ազգային-հեղափոխսկան իշխանություն, ապա անցած մեկուկես տարվա ընթացքում հարցն ըստ էության լուծված կլիներ, և Արցախը մեկ կամ մի քանի մարզի ձևով ամբողջությամբ ինտեգրված կլիներ ՀՀ-ին։ Վախվորած և նախկին հանցավոր ռեժիմների ապազգային կոնսպեկտներն ու օրենքները ֆետիշացնող այսօրվա իշխանության համար կարող ենք առաջարկել մանրից մեծ քայլերի շարք, մասնավորապես՝ ռոումինգի և մաքսակետերի վերացում, վերաբնակիչներին սեփականության իրավունքով հողհատկացում, Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնում, նրանց մասնակցությամբ ՀՀ նոր Սահմանադրության ընդունում, ՀՀ տարածքի Արցախի հատվածում ապօրինաբար գործող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում, վերջիններիս կերպափոխում և ինտեգրում ՀՀ համապատասխան ինստիտուտների մեջ։

-Ընտրությունների հետ կապված վարչապետի դիրքորոշումն ինչքանո՞վ է համապատասխանում ընդհանուր

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR528.5535
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր