Դեպի վեր

Ապագան հեռավար դասընթացներինն է մասնավորապես՝ բարձրագույն կրթության պարագայում

armenpress.am03/25/2020, 10:36

Ապագան հեռավար դասընթացներինն է մասնավորապես՝ բարձրագույն կրթության պարագայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակում ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցման ռեժիմի անցնելու եւ դրա արդյունավետության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է մշակութաբան, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ։

–Պարոն Մարգարյան, արտակարգ իրադրության պայմաններում որոշ կրթական հաստատություններ անցում են կատարել հեռավար ուսուցման ռեժիմի։ Որքանո՞վ եք Դուք դա արդյունավետ համարում։

–Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից հեռավար դասընթացների կազմակերպումը կարեւոր որոշում է։ Շատ կարեւոր է հետկարանտինային իրավիճակում կրթական ծրագրերն ու կրթական հաստատություններում դասընթացների կազմակերպումը չծանրաբեռնելու եւ հավելյալ չերկարաձգելու տեսանկյունից։ Փորձը ցույց է տալիս, որ հավելյալ ծանրաբեռնումներն ու երկարաձգումներն ունենում են ձեւական բնույթ եւ մեծ հաշվով չեն փոխհատուցում կորուսվածը։ Բացի այդ, խրախուսվող ինքնամեկուսացման պայմաններում տանն ավելի շատ ազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ստեղծվել, որը կարելի է օգտակար դարձնել։ Նաեւ՝ խուսափել ձանձրույթից։

–Հայաստանյան ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը կամ դասախոսների համակարգչային հմտությունները բավարա՞ր են, արդյոք, կրթական ծրագիրն օնլայն կազմակերպելու համար։

–Բացարձակ տվյալներով չեմ կարող խոսել, որովհետեւ ձեռքիս տակ ուսումնասիրություններ չունեմ։ Այնուամենայնիվ, ընդհանուր բնույթի մի քանի դիտարկում անեմ։ Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունն է, որքան աշակերտ-ուսանողների՝ մի կողմից, մյուս կողմից՝ մանկավարժ դասախոսների տեխնիկական հնարավորությունները։ Խոսքը ի մասնավորի 3 պայմանի մասին է՝ համակարգչի առկայություն, անհրաժեշտ ծավալով ինտերնետ կապի առկայություն, առանձնասենյակի կամ մեկուսի տարածքի հնարավորություն, որտեղից կարելի է առանց ուրիշներին խանգարելու եւ ուրիշների կողմից խանգարվելու՝ մասնակցել հեռավար դասընթացի։ Կարծում եմ, նշված տեսանկյուններից դասախոսներն ու ուսանողները որոշակի առավելություններ ունեն։ Ավելի շատ ուսուցիչներ եւ աշակերտներ, քան դասախոսներ ու ուսանողներ զրկված են անձնական համակարգիչ ունենալու, առանձին տարածքում մեկուսանալու, մեծ ծավալով ինտերնետային կապ ունենալու հնարավորությունից։ Սրան գումարած նաեւ տարբեր բնակավայրերում սոցիալական բնույթի տարբեր խնդիրները (անբավարար ջեռուցում, անօթեւանություն) եւ կապի ֆիզիկական ու ֆինանսական հասանելիության հետ կապված դժվարությունները։ Բոլոր նշված խմբերի հաղորդակցվելու հնարավորությունը նվազում է նաեւ այն պատճառով, որ կարանտինի հայտարարման հետեւանքում ընտանիքի բոլոր անդամները «դատապարտված» են միաժամանակ տանը գտնվել։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին։ Շփվելով բուհերի ու դպրոցների մանկավարժական տարբեր խմբերի ու առանձին ներկայացուցիչների հետ, կարող եմ ասել, որ զգալի մասը, գոնե կեսից ավելին, ունեն համակարգչային բազային հմտություններ՝ հեռավար դասընթացի համար անհրաժեշտ տեխնիկական նրբությունները յուրացնելու համար։ Կախված տարիքից՝ դրանց յուրացումը կարող է մի փոքր կարճ կամ երկար տեւել։ Որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ հեռավար ուսուցման նրբությունները յուրացնելու հարցում շատ ավելի ճկուն կլինեն դասախոսները։ Բայց հմտություններն ամենակարեւոր պայմանը չեն հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար։ Ավելի կարեւոր են մոտիվացիան եւ համարձակությունը։

–Ինչքանո՞վ են պատրաստ մեր աշակերտները, ուսանողները կամ դասախոսներն այս եղանակով աշխատելու։ Հենց մոտիվացիայի մասին է խոսքը, կա՞ն այդ պարտաճանաչությունն ու համարձակությունը, ինչպես Դուք նշեցիք։

–Վերջին տասնամյակներին հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտում իրականացված փոփոխությունները հանգեցրել են գիտելիքի յուրացման կարեւորության նվազմանը։ Դպրոցների եւ բուհերի համար առավել կարեւոր է դարձել աշակերտների եւ ուսանողների քանակ ապահովելը։ ԿԳՄՍ նախարարն ինքն էլ մի առիթով խոստովանել է, որ կրթական հաստատություններն առաջին հերթին սոցիալական խնդիր են լուծում։ Այսինքն, ապահովում են աշխատատեղեր եւ աշխատավարձեր։ Սա վտանգավոր միտում է, որովհետեւ ազդում է ինչպես գիտելիք առաջարկելու եւ սպառելու, այնպես էլ դասընթացների համար անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսելու շահագրգռվածության վրա։ Սա սատանայի անիվ է՝ անհրաժեշտ աշակերտ-ուսանողների քանակի ապահովումը հանգեցնում է վերջիններիս գիտելիքների ստուգման չափանիշների թուլացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհրաժեշտ գիտելիքներ առաջարկելու մոտիվացիայի թուլացմանը։ Մի խոսքով, քանակի պատճառով տուժում է որակը։ Ինչպես սովորողների, այնպես էլ սովորեցնողների։ Բայց սրա հետեւանքում գլխավոր տուժողը սովորողներն են։ Սրա հետեւանքներն առկա են ինչպես ընդունելության եւ ավարտական քննությունների ժամանակ գրանցված արդյունքներում, այնպես էլ աշխատաշուկայում ավարտածներին դյուրությամբ ներգրավելու դժվարություններում։ Վերոհիշյալ միտումները, իհարկե, երաշխիք չեն տալիս, որ կրթական պրոցեսը վիրտուալ հարթություն տեղափոխելիս շատերի մոտ (ինչպես դասախոս—մանկավարժների, այնպես էլ ուսանող-աշակերտների պարագայում) մոտիվացիոն հեղափոխություն տեղի կունենա։ Միգուցե, հաղորդակցային նորույթով պայմանավորված՝ աշակերտները եւ ուսանողները սկզբնական շրջանում մի փոքր ավելի շահագրգռություն դրսեւորեն, բայց դա տեւական չի լինի։

–Արդեն մի քանի օր է՝ որոշ հաստատություններում գործում է ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր