Դեպի վեր

Քոչարյանի պահվածքը արժանապատիվ մարդու պահվածք չէ. Նա լողավազանում երկար չի մնալու, դատվելու է

1in.am07/9/2020, 9:54

Քոչարյանի պահվածքը արժանապատիվ մարդու պահվածք չէ. Նա լողավազանում երկար չի մնալու, դատվելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, Ձեր գրառումներից մեկում դուք նկատել եք, որ սոցհարցումների բանավեճն անիմաստ է և ժամանակավրեպ: Նշել եք, որ Նիկոլ Փաշինյանի խնդիրն իրեն ատողները չեն, նրանք հանրային մակարդակում փոքրաթիվ են և չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել, Ն. Փաշինյանի խնդիրը, ըստ Ձեզ, նրան սիրողներն են: Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք:

– Համարում եմ, որ տեսակետս ճիշտ է: Գրառմանս տակ բանավեճ ծավալվեց, ցավոք, մարդիկ այնքան էլ ճիշտ չընկալեցին գրածիս իմաստը, որովհետև իրոք երկիմաստություն կար դրանում: Սիրով կմեկնաբանեմ: Հեղափոխությունը ողջունեց Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը, և դա էր նաև պատճառը, որ հեղափոխությունից հետո խրախճանքներ, ուրախություններ ու հրավառություններ կազմակերպեցին փողոցներում: Եվ այդ մարդիկ, ովքեր գնացել էին հեղափոխության, շատ մեծ ակնկալիքներ ունեն, և նրանք իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, հետևաբար Նիկոլ Փաշինյանին սիրողներն են: Իսկ նրանք, ովքեր քվե չտվեցին Փաշինյանին, նրանց քվեն ԱԺ-ում կազմեց 20-22 տոկոս, իմ կարծիքով՝ հիմա օր օրի այդ թիվն ավելի է նվազում, և Նիկոլ Փաշինյանին այդ թևից որևէ վտանգ չի սպառնում, այսինքն՝ այդ թևում չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնք իրենց հեղինակությամբ, անցած ճանապարհով, իրենց անձով կարող են հայտ ներկայացնել, և նրան մարդիկ համարեն ավելի լավը ու նախընտրեն իրեն, այսօր քաղաքական դաշտում չկա այդպիսի մարդ, մարդկանց սպասելիքները Նիկոլ Փաշինյանից են: Նիկոլ Փաշինյանի խնդիրը իրեն սիրողների, իրեն քվե տված մարդկանց սպասելիքները բավարարելն է, իսկ դրա միակ ճանապարհը գիշեր-ցերեկ աշխատելն է, այսինքն՝ ասածիս բովանդակությունը սա էր, նպատակ չունեի թիմային վեճ առաջացնել… Մարդիկ վարչապետից անընդհատ պահանջելու են, վարչապետն ինչ էլ անի, իրենք դա քիչ են համարելու, իրենք համարում են, որ ավելիին են արժանի, և այստեղ է, որ վարչապետը միանշանակ խնդիրներ ունենալու է:

– Դուք նշում եք, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը կամ սուբյեկտները խնդիրներ չեն առաջացնում Փաշինյանի իշխանության համար, բայց հենց խորհրդարանական և ոչ խորհրդարանական որոշ ուժեր և սուբյեկտներ պնդում են, որ իշխանությունը ձախողել է, և որ հանրային վստահությունը մաշվում է օր օրի, և այդպիսով՝ Ն. Փաշինյանը խնդիրների առաջ է կանգնած, ինչու են այդ մարդիկ հակառակ կարծիքին, նրանք  մոբիլիզացիոն գործընթացներ են փորձում ծավալել, միանում են, հանձնաժողովներ ձևավորում, որոշակի գործընթացների մեկնարկի մասին են խոսում և պահանջում են, որ Փաշինյանը հրաժարական տա:

– Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ քաղաքական դաշտի դժբախտությունը նաև նրանում է, որ իշխանությունը փոխվեց՝ մտածելակերպով, ձևով, ընտրությամբ, իսկ ընդդիմությունը մնաց հին տրամաբանության մեջ: Այսօրվա ընդդիմությունը իշխանությանը մեղադրում կոռուպցիայի մեջ, աշխատել չիմանալու մեջ, Ղարաբաղը ծախելու, աղանդավորության և միասեռական կապերի մեջ. այս ամենը նոր չէ, եղել է նախկին իշխանությունների ժամանակ, բայց դա նախկինում աշխատում էր, որովհետև իշխանությունը հին էր, նրա մոտեցումները հին էին, և իշխանությունը լեգիտիմ չէր, իսկ նոր իշխանությունը լեգիտիմ է, վայելում է ժողովրդի վստահությունն ու հարգանքը, այս դեպքում ընդդիմությունը պետք է այլ մոտեցումներ ցուցաբերի, ընդդիմությունը պետք է առաջարկներ ներկայացնի, գաղափարական և մոտեցումների տարբերությունները ներկայացնի: Այս խմբերը, որ ձևավորվում են, ի՞նչ են ասում, իրենք դրսից տղա են բերում, ասում են՝ մենք Ռուսաստանի նախագահին ավելի մոտ ենք և ավելի լավ կծառայենք նրան, քան դա անում է Նիկոլ Փաշինյանը, և այդ պարագայում նրանք իրենց վարկանիշը մաշում են: Դա ասում են այնպիսի մարդիկ, այնպիսի խմբեր, որոնց ընդհանուր կարողությունները եթե գումարենք, Հայաստանի բյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր