Դեպի վեր

Կասկադյորական վթար Երևանում. BMW-ի վարորդը Արգավանդի ճանապարհին տապալել է մի քանի երկաթե ճաղավանդակներ ու հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com12/10/2018, 6:48

Կասկադյորական վթար Երևանում. BMW-ի վարորդը Արգավանդի ճանապարհին տապալել է մի քանի երկաթե ճաղավանդակներ ու հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 PV 184 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Արգավանդի ճանապարհահատվածում բախվել է երկաթե ճաղավանդակներին, տապալել մի քանի ճաղավանդակներ, այնուհետև էլեկտրասյունն ու հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանն ու տեսուչ Կարեն Գևորգյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գևորգյանի գլխավո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր