Դեպի վեր

«Փաշինյանը հենց այսօր կարող է վճռել, աղոթել ու անել քայլ, որն իրեն չէր կարող թույլ տալ Սերժ Սարգսյանը»

1in.am02/12/2019, 11:48

«Փաշինյանը հենց այսօր կարող է վճռել, աղոթել ու անել քայլ, որն իրեն չէր կարող թույլ տալ Սերժ Սարգսյանը»

Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ «ոչ պաշտոնական» հանդիպումից շատ չանցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց աստիճանաբար փոխել իր հռետորաբանությունը ղարաբաղյան հարցի և Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերությամբ՝ կոշտացնելով իր դիրքորոշումները և ավելի ադեկվատ գնահատականներ տալով ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, իր վերջին ելույթներում նա ավելի հաճախ է խոսում բանակցային գործընթացին Արցախի իշխանությունների մասնակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ինքը կարող է խոսել Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության, բայց ոչ Արցախի անունից, քանի որ Արցախի բնակիչներն իրեն չեն ընտրել և, հետևաբար, իրեն մանդատ չեն տվել միջազգային հարթակներում Արցախը ներկայացնելու։ Փաշինյանը նաև հստակեցրել է իր մոտեցումը փոխզիջումների հարցի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հայկական կողմը չի խոսելու որևէ փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանը իր հերթին պատրաստակամություն չի հայտնել՝ գնալու հիմնախնդրի փոխզիջումային լուծման։ Հայաստանի վարչապետը նման շեշտադրումներ է արել նախորդ շաբաթ Գերմանիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում՝ կանցլեր Մերկելի հետ համատեղ ասուլիսին և գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում, ասելով, որ քանի դեռ իր հայտարարություններին համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանի կողմից, չենք կարող մեծ հույսեր ունենալ, որ կարող են շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Չնայած այս հայտարարություններին՝ «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը կարծում է, որ «ֆանտաստիկ ժողովրդականություն» ունեցող Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել խնդիրը Ադրբեջանի հետ և կարող է լուրջ քայլեր անել այդ ուղղությամբ։ Վերլուծաբանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում Փաշինյանին համեմատեց Շառլ դը Գոլի հետ՝ ասելով, թե 1960-ականներին էլ միայն գեներալ դը Գոլի պես մեծ հեղինակությունը կարող էր ճանաչել Ալժիրի անկախությունը և այնտեղից հեռանալու որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ առայժմ որևէ կերպ չարտահայտված պատրաստակամությանը՝ գնալու փոխզիջումների, Դրակոխրուստը չի կարծում, թե Ալիևը նույն մաքսիմալիստական մոտեցումներով է խոսում նաև փակ հանդիպումների ժամանակ և ասում՝ «վերադարձրեք Ղարաբաղը»։

– Պարոն Դրակոխրուստ, ի՞նչ կարծիք ունեք ընդհանուր այս գործընթացի մասին։ Վերջին շրջանի ջերմացումը Երևանի ու Բաքվի միջև ինչո՞վ էր պայմանավորված։

– Ես, իհարկե, չգիտեմ բանակցությունների բոլոր մանրամասները և կարծում եմ, որ դուք էլ չգիտեք ու ընդհանրապես ոչ ոք չգիտի՝ բանակցողներից բացի։ Տվյալ դեպքում ես կարող եմ միայն ընդհանուր դատողություններ անել, խոսել ընդհանուր այն միտումների մասին, որոնք սովորաբար ծագում են նման իրավիճակներում։ Դրանք կապված են հետևյալի հետ՝ պարոն Փաշինյանն, ըստ էության, ունի ֆանտաստիկ ռեյտինգ, ֆանտաստիկ ժողովրդականություն Հայաստանում։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ նա հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը։ Նրան այդ քայլին է մղում ամբողջ աշխարհը, մասնավորապես՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները։ Եվ բացի այդ, Փաշինյանը չի կարող նման ռեյտինգը հավերժ պահպանել, քանի որ անխուսափելիորեն կսկսվեն դժվարություններ երկրի ներսում։ Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ՝ երբ իշխանության եկավ Սաակաշվիլին, նրան ձայն տվեց ընտրողների 97 տոկոսը։ Այդպես մեկ էլ լինում է Թուրքմենստանում։ Այս առումով իրավիճակը շատ նման է Հայաստանին։

Եվ, վերջապես, Փաշինյանը չունի անցյալ՝ կապված Ղարաբաղի հետ։ Նկատի ունեմ՝ նա չի ունեցել ձախողումներ բանակցություններում, չունի կախվածություն, կարող է վարել ցանկացած քաղաքականություն։ Այդ պատճառով ես չեմ բացառում, որ նա կարող է հենց այսօր վճռել, աղոթել բոլոր սրբապատկերներին և անել ինչ-որ քայլ, որն իրեն չէր կարող թույլ տալ Սերժ Սարգսյանը իր նախագահության տարիներին։ Եթե փորձենք համեմատություններ անել այլ կոնֆլիկտների, պատմական դրվագների հետ, ապա պետք է ասել, որ 1962 թվականին Ալժիրից ֆրանսիական զորքերը դուրս բերելու որոշում կարող էր կայացնել միայն դը Գոլը։ Ուրիշ ոչ ոք չէր կարող այն ժամանակ վերջ տալ այդ պատերազմին։ Ընդ որում՝ բոլորն էլ հասկանում էին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել խնդիրը, բայց որևէ այլ գործիչ չուներ նման հեղինակություն և քաղաքական կամք՝ գնալու այդ քայլին։ Պարզ է, որ փոխզիջումը միշտ էլ տհաճ է։ Փոխզիջումը միշտ էլ առաջացնելու է քննադատություն, այսպիսի խոսքեր՝ «մենք կարող էինք չգնալ դրան», «ինչո՞ւ սա տվեցինք», «սա ազգի պատիվն է» և այսպես շարունակ։ Նույն խոսակցությունները կլինեն նաև Բաքվում։ Այն, որ Ալիևը դիկտատոր է, դա առանձնապես չի ազդում հարցի վրա։ Բայց իրավիճակը Հայաստանում իմ պատկերացմամբ այնպիսին է, որ փոխզիջման կարող է գնալ միայն Փաշինյանը և միայն այսօր։ Ինչպիսին այն կլինի՝ լավ թե վատ, դժվար է ասել։ Պարզ է, որ ինչ-որ մեկին այն դուր չի գա։ Գուցե ոչ ոքի էլ դուր չգա։ Բայց մարդիկ կասեն՝ եթե Նիկոլն է ասում, ուրեմն այդպես էլ պետք է անել։

– Դուք կարծում եք, որ Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի նախաձեռնությունը բացատրվում է նրանով, որ նա պատրաստվում է ինչ-որ փոխզիջումնե՞ր անել։ Վերջին ամիսների գործընթացը մեզ մոտ հենց այդպես էլ ընկալում էին, քանի որ այն ընդհանուր առմամբ անհասկանալի էր հանրության համար։ Բաքուն մնում էր իր առավելապաշտական դիրքերին, որ Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը Հայաստանի դեմ, քանի դեռ «օկուպացված տարածքները չեն ազատագրվել», իսկ Լեռնային Ղարաբաղի հայերին նրանք առավելագույնը պատրաստ են տալ «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք»։ Եվ այս իրավիճակում, երբ հայկական կողմը գնում էր հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, շատերը դրանից ենթադրում էին, որ Փաշինյանը ներքաշված է ինչ-որ գաղտնի պրոցեսի մեջ, որը չի բխում մեր շահերից։

– Այն, ինչ ասացիք Բաքվի մասին, դա այսպես ասած՝ պահանջների դիվանագիտությունն է, այսինքն՝ հրապարակայնորեն հայտարարվում է, որ «մենք ուզում ենք առավելագույնը»։ Բայց թե ինչի մասին են նրանք խոսում կուլիսների ետևում, ինչի շուրջ են «առևտուր» անում, մենք չգիտենք։ Ես չեմ կարծում, թե դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ալիևը դուրս ցցած աչքերով ասում է, թե «վերադարձրեք մեզ Ղարաբաղը, դա մեր հողն է»։ Կարծում եմ, որ այդ հանդիպումների ժամանակ քննա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր