Դեպի վեր

Շիրխանյանը չի ընդունում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու առաջարկ է արել. փաստաբան

azatutyun.am07/24/2017, 2:55

Շիրխանյանը չի ընդունում, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու առաջարկ է արել. փաստաբան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, թե 2015 թվականին Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու միջոցով: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պնդելով, ամբողջ մեղադրանքը հիմնված է ընդամենը անօրինական ճանապարհով ձեռք բերված ձայնագրությունների վրա:

«Բովանդակությունն էլ ինքը միանշանակ չէ՝ երկիմաստ բովանդակություն ունի և կարելի է տարբեր ձևով հասկանալ այն, ինչ-որ այնտեղ խոսվում է։ Եվ պարոն Շիրխանյանն ասում է, որ կոնկրետ էդ բովանդակության խոսակցություն ինքը չի վարել։ Ինքը չի բացառում, որ այդ ձայնագրությունները ինչ-որ ձևով հարմարեցված են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նշենք, որ, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարին ներկայացված մեղադրանքի, «Վահան Շիրխանյանը՝ համաձայնություն տալով մասնակցել հանցավոր համագործակցությանը, Արթուր Վարդանյանին առաջարկել է իշխանափոխության հասնել՝ առանց պետական մարմինների վրա բացահայտ հարձակումներ գործելու: Նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը»:

Նկատենք, ըստ մեղադրանքի, զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ծրագրել էր հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և Հանրային հեռուստաընկերության վրա: Ընդ որում, նախագահի նստավայրի վրա կատարվելիք հարձակման մեջ պետք է ներգրավված լիներ 20 անձ։

Ըստ մեղադրանքի, «իշխանությունը յուրացնելու նպատակով քննարկվել է նաև օդակայանին մոտ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից RPK տեսակի հակատանկային նռնականետով կամ PK գնադացրով Հայաստանի նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը, սակայն հանցագործության նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկվել և չեն իրականացվել»:

Մինչդեռ պաշտպանության նախկին փոխնախարարի փաստաբանը շեշտում է՝ կատարված ապօրինի ձայնագրությունը Շիրխանյանի մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցն է։

Թե ովքե՞ր են գաղտնի ձայնագրել Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի խոսակցությունը, փաստաբան Հայկ Ալումյանը դժվարանում է ասել, սակայն վերջինիս պնդմամբ, քանի որ դրանք ապօրինաբար են ձեռք բերվել, ապա նման դեպքում ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնային, առավել ևս մեկնաբանվեին և դրվեին մեղադրանքի հիմքում։

Ի դեպ նկատենք, ըստ Հայկ Ալումյանի, խոսքը գնում է ոչ թե հեռախոսային, այլ անմիջական ձայնագրության մասին, որն Ազգային անվտանգության ծառայության կողմից չի իրականացվել:

Հարցին, թե Արթուր Վարդանյանի հետ այլ անձի՞նք են եղել այդ հանդիպման ընթացքում, փաստաբանը պատասխանց. - «Այո, բայց պարզ չէ, թե նրանցից ով է արել»։

Ճշտող հարցին, թե Վահան Շիրխանյանը նրանց չի՞ ճանաչել, Ալումյանը պատասխանեց. - «Ո՞նց չի ճանաչել, ճանաչել է»։

Ի դեպ Շիրխանյանին ներկայացված մեղադրանքում նաև նշվում է, թե «քանի որ նա անձնապես ճանաչել է այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը խնդրել է Շիրխանյանին հնարավոր գործողության ընթացքում ապահովել բանակի աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը՝ իրադարձություններին չխոչընդոտելու և խումբը չվնասազերծելու առումով»:

Ըստ փաստաբանի, մեղադրանքի այս մասը Շիրխանյանը նույնպես չի ընդունում: Եվ ընդհանրապես, պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում։ Ինչպես նրա պաշտպան Հայկ Ալումյանն է նշում, Շիրխանյանը Իսպանիայից ժամանած Արթուր Վա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր