Դեպի վեր

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

henaran.am02/24/2020, 9:24

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

ԵՊՀ ղեկավարությանը ԱՄՈ՛Թ

Փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը քվեարկեց, որ հայագիտական առարկաները (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակա չեն կարող լինել, այսինքն թե պարտադիր չեն կարող լինել։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսերենն ու անգլերենը պարտադիր են։

․․․ ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական լեզու» հասկացությունը, ասվում է. «Պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու»,-

Ինչպես նկատում եք, «գերակայություն» բառը հստակ շեշտված է, ավելին՝ այդ պարբերության բուն ասելիքը հենց գերակայությունն ընդգծելն է:

Հիշեցնենք, փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Անդրադառնալով Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի` հայագիտական առարկաներին (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակայություն տալու մասին առաջարկին, ներկաների մեծ մասը կտրուկ դեմ արտահայտվեց դրան: Ավելին` ակադեմիկոսի կոչում ունեցող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, այլևս տխրահռչակ Գեղամ Գևորգյանն այդպես էլ «չհասկացավ»` ինչ է նշանակում գերակայություն և ինչպես կարելի է գերակայություն տալ հայագիտական առարկաներին: Նա և նրա գաղափարական կապարճակիրները «գերակայություն» բառը հարմար չգտան հայագիտական առարկաների կողքին և հայտարարեցին, որ այն հստակ չէ, ավելին՝ հակասում է ակադեմիական մոտեցումներին:

Անկեղծ ասած` չգիտեմ, Գեղամ Գևորգյանի ու առաջարկին դեմ քվեարկող «զինակիցների» համար ի՞նչ ասել է «ակադեմիական մոտեցումներ», կամ վերջիններս իրո՞ք չէին հասկանում բառի իմաստը, թե՞ որոշեցին ավելորդ ջանք չգործադրել և լողալ հոսանքի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական լեզու» հասկացությունը, ասվում է. «Պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն (ընդգծումը մերն է) ունեցող լեզու»:

Ինչպես նկատում եք, «գերակայություն» բառը հստակ շեշտված է, ավելին՝ այդպարբերության բուն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր