Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ապրիլին տեղի ունեցածը «Հեղափոխություն» անվանելը այնքան էլ ճիշտ չէ և կասկած է հարուցում:
«Եթե ապրիլյան գործողություններից հետո որոշակի ոլորտներում և պետական կառույցներում որոշակի ճյուղեր փոփոխությունների չեն ենթարկվում, եթե գնահատականը չի տրվում այն իշխանությունների, որոնք եղել են մինչ այս և որի պատճառով հանրությունը գնացել է հեղափոխական գործուղությունների, դժվար է դա հեղափոխություն անվանել»:
Հովհաննիսյանն ընդգծեց, եթե մինչև հիմա գործում է նույն արդարադատության համակարգը, ապա կարելի է ասել՝ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխություն:
«Սա հեղափոխություն չէր, ...