Դեպի վեր

Քննարկվում է Երեւանի շտապօգնության բժիշկներին առողջության ապահովագրություն տրամադրելու հարցը

armtimes.com02/11/2019, 3:42

Քննարկվում է Երեւանի շտապօգնության բժիշկներին առողջության ապահովագրություն տրամադրելու հարցը

Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատակիցները օրակարգ են թելադրել պատկան մարմիններին: Վերջիններս սկսել են ուղիներ որոնել՝ նրանց առաջ քաշած խնդիրները փոքրիշատե լուծելու համար:

Ինչպես հայտնի է, նշված ծառայության որոշ բժիշկներ օրերս աշխատանքից ազատման դիմումներ էին գրել՝ իրենց այդ քայլին հաղորդելով հանրային հնչեղություն եւ ուշադրություն բեւեռելով ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրների վրա: Նրանք դժգոհում էին գերծանրաբեռնված աշխատանքից, ցածր վարձատրությունից, բժշկական ապահովագրություն չունենալուց, հանգստի իրավունքից զրկված լինելուց եւ այլն:

Իր հերթին բնակչությունը ժամանակ առ ժամանակ բողոքում է կանչերը ուշացումով սպասարկելուց, երբեմն դրա անդառնալի հետեւանքներից: Ոլորտի պատասխանատուներն էլ նկատում են, որ դա հաճախ պայմանավորված է լինում ստացվող կանչերի չափից ավելի մեծ քանակով, որոնք իրականում շտապ օգնության ծառայություն չէ, որ պետք է ուղղվեին: Աշխատանքից ազատման դիմում գրած բժիշկներն ընդգծել էին, որ 24 ժամ տեւող մեկ հերթապահության ընթացքում սպասարկում են 20, ընդհուպ մինչեւ 30 կանչ: Ասել է թե՝ աշխատելով ըստ էության անընդմեջ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնում է ծառայությունում սպասվող համակարգային լուծումների մասին: Ըստ այդմ,

Առաջիկայում նախատեսվում է բնակչությանը իրազեկման նպատակով ներկայացնել տեսահոլովակներ, որտեղ մանրամասն կներկայացվի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել «Շտապբուժօգնության» ծառայությանը եւ որ դեպքերում կարող են դիմել քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն: Աշխատանքներ են տարվում ծառայության կանչերի թիվը նվազեցնելու նպատակով ԱԱՊ օղակ-շտապ բուժօգնության ծառայություն կապը ամրացնելու ուղղությամբ: Միաժամանակ՝ ԱԱՊ օղակին հանձնարարվել է ակտիվ այցեր կատարել խրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին՝ մշտական կապ պահպանելով վերջիններիս հետ: Վերը նշված աշխատանքների շնորհիվ արդեն իսկ նվազել է ծառայության կանչերի քանակը՝ օրական տատնվելով 707-740-ի սահմաններում՝ նախկին 880-960 կանչի փոխարեն: Երեւանի քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է գտնվում նաեւ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանների շենքային պայմանների բարելավման հարցը՝ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: ՀՀ առողջապահության նախարարության հետ ակտիվ քննարկման փուլում է գտնվում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թվով 540 աշխատակիցների առողջության ապահովագրության հարցը:

Շտապ բուժօգնության ծառայությունում առկա իրավիճակին անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել ե՛ւ աշխատանքային պայմանները, ե՛ւ ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները»,- ասել է նա: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մանրամասնեցին, որ 2018 թվականին «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվել է 1 մլրդ 298 մլն դրամ, 2019-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 1 մլրդ 351 մլն դրամի: Տարբերությունը կազմում է 53 մլն դրամ:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նույնպես անդրադարձել է շտապ օգնության ծառայությանը՝ բնակչությանը հիշեցնելով իրենց իրավունքների ու նաեւ այն մասին, թե որ դեպքերում է հարկավոր դիմել նշված ծառայությանը: Ընդգծվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում շտապ բժշկական օգնությունը ցուցաբերվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակնեում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն եւ հոսպիտալացում:

Շտապ օգնության կայանը անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն պետք է ցուցաբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր