Դեպի վեր

Դեսպանատունը պիտի բացեինք Երուսաղեմում․ դրա դիմաց Իսրայելից կարող էինք լուրջ զիջումներ ակնկալել

1in.am10/5/2019, 2:00

Դեսպանատունը պիտի բացեինք Երուսաղեմում․ դրա դիմաց Իսրայելից կարող էինք լուրջ զիջումներ ակնկալել

Հայաստանը վերջապես դեսպանություն կունենա Իսրայելում։ Այս լուրը հայտնել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ Իսրայելում հայկական դեսպանություն բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Իսրայել Պետությունում ՀՀ դեսպանություն հիմնելը, ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, միտված է ապահովելու Հայաստանի մասնակցությունը բազմադարյա հայկական ներկայությանը պետական մակարդակով։

Ավետյաց երկրում ռեզիդենտ դեսպան և դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հարցը արդեն բավական երկար ժամանակ՝ մոտ 2-3 տարի է, ինչ քննարկվում է հայկական մամուլում, և դրա հիմնավորումներն էլ մասնագետները հստակ ներկայացնում էին, բայց գործնական քայլեր չէին նկատվում։ Համենայնդեպս, նման տեղեկություններ ո՛չ պաշտոնական մակարդակով էին հաղորդվում, ո՛չ էլ արտահոսքեր էին լինում: Ըստ ամենայնի, գործընթացը իրականացվել է գաղտնի ռեժիմով, որովհետև ինչպես արտգործնախարարն է ասել՝ ԱԳՆ-ն բավական երկար ժամանակ պատրաստվում էր Իսրայելում դեսպանություն բացելուն։

Ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ հայկական դեսպանատունը լինելու է ոչ թե Երուսաղեմում, որի իրավական կարգավիճակը միջազգայնորեն դեռևս հստակեցված չէ, բայց հրեական պետությունը Սուրբ քաղաքը համարում է իր մայրաքաղաքը, այլ Թել Ավիվում, որտեղ տեղակայված են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների մեծագույն մասի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Եվ այս տեսանկյունից որևէ երկրի կողմից սեփական դիվանագիտական ներկայացուցչությունը Իսրայել Պետությունում բացել ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում՝ նշանակում է Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցի շուրջ այս վեճի մեջ ինչ-որ առումով աջակցել իսրայելական կողմին, ինչն էլ 2017 թ. դեկտեմբերին արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին։ Թրամփի այս հայտարարությունից հետո ՄԱԿ-ում հրավիրվեց Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց Թրամփի հայտարարությունը մերժող բանաձև։ Հայաստանը, ի թիվս 128 այլ երկրների, կողմ քվեարկեց Թրամփի որոշումը դատապարտող բանաձևի ընդունմանը։

Այն ժամանակ շատերը քննադատեցին Հայաստանի քվեարկությունը, շատերը համաձայն չէին, Իսրայելից էլ որոշ գործիչներ հայտարարեցին, որ Հայաստանը կարող էր չեզոք դիրք բռնել և չմասնակցել քվեարկությանը: Բայց բոլոր դեպքերում Հայաստանի այդ քվեարկությունը հիմնված էր հստակ դիրքորոշման վրա: Ինչպես ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը՝ ներառյալ միջազգային հարաբերությունների մի շարք ազդեցիկ դերակատարներ, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես երկու տարի առաջ հայտարարեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է. Նալբանդյանը, այսպես ասած՝ կառուցողական մոտեցման կողմնակից է ու կարծում է, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում»:

Արաբագետ Հայկ Քոչարյանը, սակայն, կարծում է, որ մի շարք առումներով ավելի ճիշտ ու շահավետ կլիներ Հայաստանի համար դեսպանատունը բացել հենց Երուսաղեմում։ Դա ոչ միայն հնարավորություն կտար ավելի գործնականորեն աջակցել հայկական համայնքին Երուսաղեմի Հին քաղաքում, այլև դրա դիմաց Իսրայելից կարող էինք ակնկալել լուրջ զիջումներ և բավական լուրջ մակարդակի համագործակցություն: Եվ դրա համար պարտադիր չէ Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:

Այսպիսով, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, այս հարցի շուրջ մենք Ձեզ հետ դեռևս 2017-ին ենք զրուցել, և Դուք այն ժամանակ ասացիք, որ առաջին հերթին Իսրայելում պիտի բացվի հայկական դեսպանատուն։ Բայց գործնական քայլեր այս ուղղությամբ չէին երևում: Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշեցին ի վերջո հիմնել դեսպանությունը: Սա երկարատև գործընթացի արդյո՞ւնք է, թե՞ ավելի կարճ ժամանակահատվածում, այսինքն՝ այս նոր կառավարության օրոք ընդունված որոշում է:

– Գործընթացը արտգործնախարարության օրակարգում եղել էր, և վերջին զարգացումները՝ 2018-ի դեպքերը, հավանաբար նպաստեցին ավելի ինստիտուցիոնալ մոտենալ արտաքին քաղաքականությանը և փորձել «գրավել» այդ տարածքները կամ ազդեցության այն ոլորտները, որոնք անարդարացիորեն ուշադրությունից դուրս էին մնացել: Դրանով կարելի է պայմանավորել:

Մյուս գործոնը, որ ազդել է այս որոշման վրա, արտգործնախարարությունում տեղի ունեցող գործընթացներն են, մասնավորապես՝ դեսպանությունները ավելի մասնագիտական և դիվանագիտական կադրերով համալրելու գործընթացը, ինչը ողջունելի է: Կարծում եմ՝ այս վերջին զարգացումը կարելի է ընդհանուր այս գործընթացի մեջ դիտել, որովհետև Իսրայելից բացի՝ որոշեցին նոր դեսպանատուն բացել նաև Եթովպիայում: Աֆրիկայի կենտրոնական շրջաններում և հարավաֆրիկյան տարածքների ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել հետագայում: Բայց շատ հատկանշական է, որ հենց Եթովպիայում բացվեց հայկական դեսպանատուն:

– Իսկ ինչո՞ւ Թել Ավիվում ու ոչ Երուսաղեմում:

– Դա հարցի մյուս կողմն է: Դեսպանատուն պետք էր բացել, ուշացած է որոշումը: Դա պետք էր անել դեռ 1992-ին, երբ երկկողմ հարաբերություններ էին հաստատվում: Բայց այն ժամանակ իրավիճակն այնպիսին էր, որ գործը տեղից չշարժվեց:

Իսկ այսօր սա, ինձ թվում է, ուշացած գործողություն է: Եթե բացում էինք, ապա պիտի բացեինք Երուսաղեմում: Հաշվի առնելով ներկա իրավիճակը Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական գործընթացները և մեր անընդմեջ ներկայությունը Երուսաղեմում՝ սկսած 4-րդ դարից, կարելի էր գեղեցիկ օգտագործել և մատուցել նաև մեր հարևաններին, որոնք կարող էին և դժգոհել այդ քայլից: Բայց ասելիք ունեինք աշխարհին և կարող էինք բացատրել, թե ինչու ենք ուզում բացել հենց Երուսաղեմում, այլ ոչ թե Թել Ավիվում: Եվ դրա դիմաց կարող էինք նաև Իսրայելից ակնկալել լուրջ զիջումներ և բավական լուրջ մակարդակի համագործակցություն: Այսինքն՝ մենք կարող էինք, իմ կարծիքով, ընդամենը մեկ քայլով լրացնել բաց թողած 27 տարվա մեծ մասը և հայտնվել մի ուրիշ հարաբերությունների մակարդակում:

Ըստ իս՝ առավելագույնը մեր շահերից էր բխում նման գործողություն անելը, քանի որ այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքում կան շահեր, որոնք կարելի էր Իսրայելի հետ համագործակցությամբ օգտագործել: Հուսով եմ, որ հետագայում, այնուամենայնիվ, դեսպանատունը կտեղափոխեն Երուսաղեմ: Թեև, իհարկե, դա նույն էֆեկտը չի ունենա։

Այդուհանդերձ, իր ազդեցության տեսանկյունից և գործողության համապարփակ ու մեծ ընդգրկումով ճիշտ կլիներ՝ դեսպանությունը միանգամից բացեին Երուսաղեմում, ինչի համար, կրկնում եմ, մենք բավարար հիմքեր ունեին։ Մենք 4-րդ դարից ներկայություն ունենք Երուսաղեմում և մենք այնտեղ էինք, երբ իսլամ ընդհանրապես չկար, և ոչ բոլոր քրիստոնյաներն էին, որ այնտեղ էին։ Եվ մենք կարողացել ենք անդադար մնալ Երուսաղեմում վերջին 1700 տարիներին։

Եվ սա պետք էր օգտագործել ու լավ օգտագործել, ինչը, իմ կարծիքով, բաց թողեցինք։ Կարելի էր դրա փոխարեն Իսրայելից ստանալ լուրջ մակարդակի համագործակցություն ՏՏ ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Կարելի էր պայմանագրեր ստորագրել ռազմական ոլորտում։ Այս շարքում կարելի է թվարկել շատ ու շատ այլ ոլորտներ։

– Բայց դա չէ՞ր նշանակի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչել։

– Իմ կարծիքով՝ դա հայ-իսրայելական բանակցությունների հարց է։ Կարելի էր դեսպանատունը Երուսաղեմում բացել՝ ներկայացնելով նշածս հիմնավորումները, բայց կարելի էր և չճանաչել որպես մայրաքաղաք։ Դա պարտադիր չէ։ Բայց խորհրդանշական առումով դա շատ կարևոր քայլ կլիներ։ Եվ մեր պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք այնտեղ, ուղղակի պահպանության տակ կհայտնվեր, որովհետև գիտենք, որ այնտեղ խնդիր կա և այդ խնդիրը լուրջ է դրված․ հայկական համայնքն է նոսրանում, հայկական ներկայությունը Հին քաղաքում շատ հարցերում բախվում է հրեական պետության հետ։ Խնդիրներն այստեղ շատ բազմաշերտ են և լուծում են պահանջում։

Մյուս կարևոր հարցն այն է, որ դեսպանը, որին պիտի ուղարկենք Իսրայել, պիտի շատ պատրաստված ու հմուտ դիվանագետ լինի, ով կարող է լուծել այս նուրբ հարցերը դիվանագիտորեն և ի շահ Հայաստանի։ Սա շատ նուրբ հարց է, և հուսով եմ, որ երբ հայտարարվի դեսպանի նշանակման մասին, բոլորս ուրախ կլինենք այդ նշանակման կապակցությամբ ու հերթական անգամ հիասթափություն չենք ապրի։ Մեզ այնտեղ ուժեղ դեսպան է պետք։

– Պաշտո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր