Դեպի վեր

«Սանսեթ բուլվար»-ի երեւանյան պրեմիերան հավակնում է գարնան ամենաաղմկոտ շոուն դառնալ

bravo.am03/2/2023, 1:48

«Սանսեթ բուլվար»-ի երեւանյան պրեմիերան հավակնում է գարնան ամենաաղմկոտ շոուն դառնալ

Ուեբերի լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի պրեմիերան Երեւանում, թերեւս, այս գարնան ամենաաղմկոտ թատերական իրադարձությունն է։ Բեմադրության մասին սպառիչ պատմություն եւ բացառիկ լուսանկարներ փորձերից՝ հատուկ BRAVO-ի համար:Այս ներկայացման հայտնվելը 100%-ով բացառիկ է. ամեն մայրաքաղաք չէ, որ կարող է պարծենալ պրոֆեսիոնալ բեմում պաշտոնապես եւ որակով բեմադրված բրոդվեյյան մյուզիքլով։ Երեւանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար․ մայրաքաղաքին այս շքեղ նվերը պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Ցուցադրությունները տեղի կունենան ապրիլի 6-ից 12-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում․ ցուցադրությունների քանակը խիստ սահմանափակ է լիցենզիայի պայմաններով, ուստի կտրականապես խորհուրդ չի տրվում բաց թողնել ներկայացումը։




«Սանսեթ բուլվար» մյուզիքլի սյուժեի հիմքում համր կինոյի մոռացված թագուհու մասին Բիլլի Ուայլդերի կուլտային ֆիլմն է։ Մյուզիքլում այս արքայական դերի կատարումը վստահում են միայն երաժշտական թատրոնի առաջին աստղերին, միջազգային կարգի դերասանուհիներին. երեւանյան տարբերակում գլխավոր հերոսուհի Նորմա Դեսմոնդի դերը կկատարի նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելին։ Դերասանուհին մեծ ոգեւորությամբ է փորձերի մասնակցում, հաճույքով ընկալում երաժշտական թատրոնի օրենքները, վայելում Ուեբերի երաժշտությունը եւ ստեղծում համր ֆիլմի պրիմադոննայի զարմանալիորեն գունեղ ու հմայիչ կերպար։

Նման Նորմա Դեսմոնդ «Սանսեթ Բուլվարի» պատմության մեջ դեռեւս չի եղել: Թամարա Միխայլովնան խոստովանում է. «Իմ բախտը բերել է. երկուսուկես ժամ ես իրական հոլիվուդյան աստղ եմ լինելու: Նորման զարմանալիորեն նուրբ եւ խոր կերպար է. ես նրա մեջ տեսնում եմ ե՛ւ ողբերգություն, ե՛ւ սքանչելի ինքնահեգնանք, ե՛ւ բանականություն, ե՛ւ անլուծելի հակասություններ… Վստահ եմ, որ նրա կերպարում եւ ներկայացման սյուժեում կգտնվեն այսօրվա շատ ցավոտ հարցերի պատասխաններ։ Կնոջ ճակատագիրը, ով որոշել է հավատարիմ մնալ իրեն եւ իր կոչմանը, որին դավաճանել են ե՛ւ մասնագիտությունը, ե՛ւ տղամարդիկ, ամենից հաճախ ավարտվում է ողբերգությամբ։ Ես ունեմ ընդամենը վեց պրեմիերային երեկո, սակայն դրանցից յուրաքանչյուրում կփորձեմ փոխանցել այս գեղեցիկ ու չհասկացված հերոսուհու ողջ դրաման»։

10


Բեմադրության ռեժիսորն է միջազգային փորձ ունեցող երաժշտական թատրոնի ռեժիսոր, Էնդրյու Լլոյդ Ուեբերի ղեկավարությամբ «Arts Educational Schools, London»-ի շրջանավարտ Անտոն Մուզիկանտսկին (Լոնդոն). ««Սանսեթ բուլվարը» ստեղծել են երկու հանճարներ Ուայլդերը եւ Ուեբերը: Մեկը գրել է համաշխարհային կինոյի ամենաուսումնասիրված սցենարներից մեկը, մյուսը՝ զարմանալի երաժշտություն այս պատմության մյուզիքլի համար։ Ե՛վ ֆիլմը, ե՛ւ մյուզիքլը կանոնական գործեր են։ Կարողանալ վերագտնել եւ վերաիմաստավորել այս նյութը նորովի, տեսնել, թե ինչպես է այն արտացոլում այսօրվա օրը, ռեժիսորական մեծ արտոնություն է: Ինձ համար առանձնահատուկ երջանկություն եւ հրաշք է ամեն օր աշխատել նման պրոդյուսերական թիմի, տաղանդավոր դերասանական կազմի հետ, Թամարա Միխայլովնայի հետ։ Մեր «Սանսեթ բուլվարը» պատմություն է անցյալի եւ ներկայի, ճշմարտության եւ պատրանքի, մարդկայնության եւ այն ընտրության մասին, որը բոլորն անում են՝ թողնելով անցյալը կամ մնալով նրա պատրանքի մեջ»:

Աշխարհի ամենահայտնի երաժշտական կոմպոզիտոր սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերի պարտիտուրը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հայտնի կոլեկտիվի մասնակցությունն անմիջապես ռեկորդ կապահովի մյուզիքլի համար. «Սանսեթ բուլվարի» երեւանյան տարբերակը կմտնի այս մյուզիքլի պատմության մեջ՝ որպես նվագախմբի ամենամեծ կազմով բեմադրություն։ Դիրիժորական նոտակալի մոտ կկանգնի դիրիժոր-բեմադրող, «Օպերայի ուրվականը» ստեղծագործության համար «Ոսկե դիմակ»-ի դափնեկիր, միջազգային փորձ ունեցող երաժշտական դիրիժոր Մարիամ Բարսկայան։

10


Սյուժեն նվիրված է Հոլիվուդին եւ նրա կուլիսներին, ուստի բեմադրությունն ինքնին նախատեսվում է լինել հոլիվուդյան աստիճանի տպավորիչ եւ տեսարանային: Բեմանկարիչ Անաստասիա Պուգաշկինայի նախագծած հսկայական դեկորացիաները կզբաղեցնեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճի ողջ բեմը։ Լեգենդար «Արմենֆիլմ» կինոստուդիայի արտեֆակտները՝ լուսարձակները, արտացոլիչները եւ անցյալի հայտնի ֆիլմերը հիշող այլ սարքավորումներ նույնպես կդառնան լայնածավալ սցենոգրաֆիայի մաս։ «Արմենֆիլմի» հետ համագործակցության շրջանակում «Սանսեթ բուլվարի» համար վերականգնվել եւ կյանքի են կոչվել թանգարանային նշանակության բազմաթիվ առարկաներ. այսօր նրանք արդեն մասնակցում են փորձերի՝ վերստեղծելով կինոստուդիայի ոգին, իսկ ապրիլին արտիստների հետ միասին դուրս կգան բեմ։ Պրեմիերաներից հետո թարմացված վիճակում նրանք կվերադառնան հայրենի կինոստուդիա։

10


Նորմա Դեսմոնդի զգեստները կարող են դառնալ նորաձեւության հավաքածուի հիմք եւ զարդարել ցանկացած պոդիում. համր կինոյի դարաշրջանի հոյակապ զգեստները հատուկ Թամարա Գվերդծիթելիի համար ստեղծել են զգեստների դիզայներներ Անաստասիա Պուգաշկինան եւ Եկատերինա Գուտկովսկայան: Նրբագեղ պուարե ձեւվածքը, անցյալ դարի 20-ականների ոճավոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր