Դեպի վեր

Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

armenpress.am08/23/2019, 12:36

Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնը կունենա երկու բացում. օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և լեռնադահուկային սպորտի քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է, իսկ օգոստոսի 24-ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շնորհակալություն հայտնեց տարբեր երկրներից Հայաստան եկած հյուրերին և հույս հայտնեց, որ այն, ինչ տեսնելու և զգալու են այս օրերի ընթացքում, թողնելու է միայն ամենավառ տպավորությունները, հիշողությունները և ստիպելու են նրանց կրկին վերադառնալ Հայաստան:

«Այս փառատոնը հենված է մարդու և մարդկային արժեքների, գաղափարախոսության վրա: Փառատոնը վեր է դավանական տարբերություններից և միջոցառումը հենվում է մարդու ազատության, անկաշկանդ գոյության, համերաշխության և համակեցության գաղափարների վրա: Կարծում եմ 21-րդ դարում այս արժեքների տարածումը և դրանց քարոզը կենսական նշանակություն ունի, որովհետև, թերևս, երբևէ մարդը չի ունեցել սայթաքելու և սխալվելու այսքան «հնարավորություն» և չի զգացել իրեն այսքան մենակ, ինչպես այսօր: Նման մշակութային միջոցառումներն ունեն ոչ միայն գեղարվեստական նշանակություն, այլ նաև շատ ուժեղ բարոյահոգեբանական նշանակություն»,- ընդգծեց Խզմալյանը:

Նախարարի տեղակալին ուրախացնում է այն, որ փառատոնին կարևորվում է ներառականության գաղափարը: «Փառատոնի միջոցով ևս մեկ առիթ է, որպեսզի ուշադրություն դարձնենք մարդկանց, առավել ևս երեխաներին, ովքեր ունեն ամենօրյա ուշադրության և սիրո անհրաժեշտություն: Հետագա բոլոր արարքները հասարակության մեջ ծագում են այդ սիրո պակասից կամ բացակայությունից»,- ասաց Խզմալյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց այն փաստը, որ փառատոնն իր նախագծերն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ, որովհետև այդ բաղադրիչը լինելու է նաև հետագայում նախարարության կողմից դրված բոլոր փառատոնների կազմակերպման պահանջներից մեկը:

Խզմալյանի խոսքով` փառատոնը նաև ներկայացնում և դիրքավորում է մարդկանց, ովքեր անձնական փորձով ցույց են տվել, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենաբարդ իրավիճակները, երբ մարդուն թվում է, որ որևէ հենակետ չկա և արմատապես վերափոխվել է կյանքը, բայց կամքի, հավատի ուժով մարդիկ կարողացել են հաղթահարել ստեղծված իրավիճակը և դառնալ օրինակ բոլոր մարդկանց համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, փառատոնի խորհրդի անդամ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը ասաց, որ եկեղեցին առաջին տարին չէ, որ իր օրհնությունն է տալիս նմանատիպ ծրագրերի և հատկապես «Ֆրեսկո» կինոփառատոնին:

«Փառատոնի ծրագրում եկեղեցիներին կից կամ հարող կառույցներում բավականին շատ միջոցառումներ են իրականացվելու: «Ֆրեսկո» ևս մեկ պատգամ է հոգևոր կյանքի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր