Դեպի վեր

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

armtimes.com02/21/2020, 7:00

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Վերջապես երջանկությունը Հայաստանում բարեմաղթանքից դարձավ խոստում, ավելին՝ կոնկրետ քաղաքական խոստում՝ նախընտրական կարգախոսով հաստատված, որտեղ առաջին անգամ օգտագործվեց «երջանիկ անհատ» արտահայտությունը: Ընդ որում, անհատական երջանկությունը հեղափոխական հռետորաբանությամբ անքակտելիորեն կապվեց երջանիկ երկրի տեսլականի հետ, և «կեցցե'նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»-ը կայացավ որպես անորսալի փաստ, իսկ որ ամենակարևորն է՝ քաղաքացու և իշխանության միջև դաշինք։ Ինչ-որ իմաստով երջանկությունը միշտ էլ խոստում է, առաջին հերթին՝ ինքդ քեզ տրված: Հին Հայաստանում «էստեղ ապագա չկա»-ն աքսիոմ էր։ Շատերի համար երջանկությունը՝ իբրև անհոգ, անդարդ կյանքի շրջան, լավագույն դեպքում ավարտվում էր երջանիկ մանկությամբ, հետոն՝ հոգս էր, բեռ ու չարչարանք։ Երջանիկ մանկության միֆը շատ արագ փչվում էր, մեծանում էիր հայանալով, ուստի «հայի բախտ»-ը, որ նույն ինքը չար բախտն էր, քեզ էլ չէր շրջանցելու, ու, ի վերջո, ընկնելու էիր մի երգված ծուղակ՝ «լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում», կամ խոստումը փոխարինվելու էր երկնային արքայության հույսով: Սփյուռքահայն էլ մեծանում էր իր դարով հյուսված ուծացման վախով ու հայապահպանվում՝ իբրև պանդուխտ ու տարաբախտ ժողովրդի զավակ։ 2018-ի պատմական փորձառությունը ոչ միայն մեզ՝ հայաստանցիներիս, այլև՝ աշխարհասփյուռ հայությանն ազատել է չար բախտի բարդույթից, իսկ Հայաստանում երջանկությունն այլևս քաղաքականացվել է, ինչն աշխարհի տարբեր երկրներում վաղուց տեղի է ունեցել: Օրինակ, Ամերիկայի անկախության հռչակագրում Թ. Ջեֆերսոնը երջանկությունը դիտարկում է իրավունքի համատեքստում: Մեր Սահմանադրության մեջ երջանկություն բառը չկա, որովհետև մենք եղել ենք գոյապայքարի ու պետականակերտման տրամասույթի մեջ: Հիմա իրավիճակ է փոխվել, արդեն կարող ենք խոսել երջանկության մասին ոչ միայն անհատական` «ուզում ես լինել երջանիկ` եղի'ր» խնդրահարույց մակարդակում, այլ` իբրև հասարակություն և ժողովուրդ, որ իր առջև նպատակ է դրել կառուցելու երջանիկ երկիր:

Գրող, հրապարակախոս Արմեն Օհանյան.

Անձնական երջանկություն.

Երբ հայտնվում ես մի տեղ, ուր ուրախություն է թևածում, երջանկությունը մեկ էլ՝ հո'պ, անսպասելի ալիքվում է վրադ։ Երջանկությունն ազատության, «չի կարելի»-ներից պրծնելու հետ է կապվում: Եղբորս հետ փոքր ժամանակ ամառները Սևանում էինք ապրում, տատիկս ու պապիկս էնտեղի առողջարաններից մեկում մանկավարժներ էին։ Հիշում եմ տատիկիս «գնացեք խաղացեք»-ը, ասել է թե՝ ինչ ուզում եք արեք։ Մեզ չէին ճնշում, թողնում էին ազատ, վազվզում էինք, օյիններ անում, ճնշող «չի կարելի»-ները չկային: Դեռահասությունս համընկավ 90-ականների սկզբի հետ։ Էդ ծանր տարիները մեզ՝ դպրացականներիս համար արկածներով լի էին անցնում, որովհետև մեծերն էնքան հոգս ու դարդ ունեին, որ մեզ բաց էին թողել, էդպես էլ բացիթողի հասունացանք՝ ինքներս մեր գլխի ճարը տեսնելով։ Մենք հացի հերթերում մեծացած, անգրագետ սերունդ ենք, ավելի ճիշտ՝ ինքնուս, ինքներս մեզ կերտած, բայց մեր լավն էն է, որ ինքնուրույն ենք, անկախական ենք։ Հետո ուսանողական կյանքն էր, որ շատ բուռն, կարելի է ասել՝ բոհեմական ընթացք ունեցավ։ Կամ փողոցներն էինք չափչում, կամ իրար տներից դուրս չէինք գալիս` իբր փիլիսոփայություն էինք ուսանում, բայց ամբողջ օրը բլյուզ էինք լսում: Պատահում է, չէ՞, որ առավոտյան վեր ես կենում աշխարհը շուռ տալու զգացողությամբ, ցնցուղի տակ երգում ես, տկլոր ֆռֆռում, սուրճ ես պատրաստում, երաժշտություն ես միացնում, մտածում ես, որ անհնարին ոչինչ չկա, բայց չորս պատիդ մեջ աշխարհը խալի է ոտքիդ տակ։ Հետո դուրս ես գալիս փողոց, մուննաթի քամին հետզհետե ջնջում է երջանիկ ապուշի ժպիտդ, իսկ երեկոյան վերադառնում ես՝ մի օրով ծերացած, դիլխոր բիձուկի թթված դեմքով կամ նեղացած երեխու պես ունքերդ կիտած: Ինձ թվում է`փոքր բաների մեջ էլ կա երջանկություն, կարևորը՝ աշխարհից չխռովես, որ կյանքի բերած փոքրիկ նվերն աչքիդ փուշ չերևա: Նաև` երբեմն հետադարձ հայացքով ես գնահատում, որ երջանիկ պահեր, օրեր, գուցե տարիներ ես ապրել ու երնեկ ես տալիս։ Ես երջանկության անորսալիությունն եմ սիրում, ինձ չի համակել՝ «երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես» տրամադրությունը, ճիշտ հակառակը՝ լավ է, որ հարատև չի, կյանքի պես անցողիկ է:

Մասնագիտական երջանկություն.

Ես լավ չեմ հասկանում մասնագիտական երջանկություն ասվածը, որովհետև գործը հաճախ կապված է պարտքի ու պարտականության հետ, իսկ պարտքը ծանրանալու հակում ունի, ինչպես կարիքը՝ բավարարման։ «Ի՞նչ ես աշխատում» հարցը բոլորիս համար ունի մի պատասխան՝ փող։ «Մասնագիտությամբ ո՞վ ես» հարցին ոչ մեկը չի պատասխանում՝ երջանիկ ուսուցիչ կամ դժբախտ բժիշկ, թեպետ գործազրկությունը կարող ենք սահմանել իբրև մասնագիտական դժբախտություն։ Ինքս ավելի շատ ապրում եմ չաշխատելով, քան աշխատում եմ ապրելու համար, բայց դա ընտրության հարց է։ Աշխատանքը երբեմն գեղեցկացնում, երբեմն էշացնում է մարդուն։ Իհարկե, երջանկություն է ունենալ երազանքի գործ, որ մեծ հաճույքով կանես, բայց իրականությունն այլ է։ Գործով գուցե հարստանաս, մեկ էլ տեսար Թումանյանի ասածի պես՝ անմահանաս, բայց հազիվ թե՝ հուր-հավիտյան երջանկանաս։ Երևի մասնագիտական երջանկություն ասվածը գործիդ կարևորության կամ, ասենք, առաքելության գիտակցումն է, երբ հասկանում ես, որ արդյունքում՝ փոխում, կայացնում ես քեզ ու աշխարհն ավելի լավն ես դարձնում: Երևի էս ամենը մեկտեղած` կարելի է պայմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր