Դեպի վեր

107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում

armtimes.com09/11/2019, 6:54

107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում

2019 թվականին ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել 107 հազար 732 ընտանիք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Օգոստոս ամսվա տվյալներով՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի վճարման ցուցակում նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 87 379: Աստղիկ Մինասյանի փոխանցմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների ցուցակներ:

Ներկա դրությամբ 69 069 ընտանիք ունի տարեկան 600 խորանարդ մետր բնական գազի սպառման նվազագույն սակագներով վճարման հնարավորությունից օգտվելու իրավունք, իսկ 99 714 ընտանիք` էլեկտրական էներգիայի: Ըստ մեզ տրամադրված տվյալների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում ընդգրկված անձանց թիվը 564-ն է:

Ընտանիքների սոցիալական նպաստի նվազագույն թիվը հստակ սահմանված է 18 հազար դրամ. խոսքը ընտանիքում երեխա չունեցողներին է վերաբերում, իսկ ընտանիքում երեխա ունենալու պարագայում հավելման չափերը տարբերակված են՝ պայմանավորված անապահովության գնահատման միավորով, ընտանիքում երեխաների թվով, ինչպես նաեւ բնակության վայրով:

Սոցիալական նպաստի թիվը նվազագույն 18 000 դրամից կարող է հասնել առավելագույն 105 000-ի:

Այս պահին 132 հազար 381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում եւ չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որով առաջարկվում է կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր