Դեպի վեր

Արարատի մարզի Դալար գյուղում սպանություն կատարողի տունը հրկիզելու մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն. նա քննիչի որոշմամբ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com10/20/2021, 4:30

Արարատի մարզի Դալար գյուղում սպանություն կատարողի տունը հրկիզելու մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն. նա քննիչի որոշմամբ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, իսկ հետո տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի 16-ին Վարդան Պետրոսյանի, Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով:

Նշված փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տան տերը, ում տունը հրկիզվել է, այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր:

Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձնավորություններ ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են նրա համար, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին: Այդ մասին ասում էին SHAMSHYAN.com զանգահարած գյուղացիներից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին էին բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների:

Նրանք էին՝ 29-ամյա Էդգար Պետրոսյանը, 47-ամյա Արտակ Պետրոսյանը, 49-ամյա Վարդան Պետրոսյանը, ովքեր այնուհետև ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դալար գյուղի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ հրկիզելու մեջ: Ս. Սիմոնյանը նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով:

Տեղեկանալով՝ ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը շուրջ 10 այլ անձանց հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր