Դեպի վեր

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները

panorama.am11/14/2017, 11:25

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները

«Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում նոյեմբերի 18-ին տեղի կունենա ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը:

Էդիթ Պրինտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս բնօրինակից հայերեն թարգմանվել և լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:

«Հայաստանում բոլորը կարդացել և սիրում են «Փոքրիկ Իշխանը», սակայն այնքան էլ ծանոթ չեն Էքզյուպերիի մյուս գործերին, որոնք գեղարվեստորեն ընդհանրապես չեն զիջում «Փոքրիկ Իշխան»-ին: «Մարդկանց երկիր»-ը թարգմանվել է սովետական տարիներին, այն էլ ռուսերենից, և ընդհանրապես այդ գրքից օրինակներ չեն էլ մնացել, որ մարդիկ ձեռք բերեն և կարդան: Կարիք ու պահանջարկ կար բնագրից թարգմանված բարձրորակ գրականության»,- նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD483485
EUR569576
RUR8.248.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր