Դեպի վեր

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

henaran.am08/23/2019, 7:00

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ երեկ, մյուս օրը կամ մեկ ամիս առաջ։ Վարչապետն օր ու գիշեր ֆեյսբուքյան գրառումներ է անում իր կառավարության արձանագրած աննախադեպ հաջողությունների վերաբերյալ` փորձելով հասարակության ուշադրությունը շեղել Ամուլսարից, բայց ոչինչ չի ստացվում։

Լարվածությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև երկփեղկել է հասարակությանը, ինչո՞ւ չէ, նաև իշխանությանը։ Հասարակությունը բաժանվել է երկու բևեռների, իսկ կառավարությունը չի համարձակվում վերջնական որոշում կայացնել։

Ամուլսարի շուրջ առաջացած լարվածությունը հասել է գագաթնակետին և առայժմ հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս։ Կառավարությունը նախընտրել է գնալ ժամանակ ձգելու ճանապարհով և որոշել է ևս մեկ անգամ ուսումնասիրել, կա՞ն արդյոք պատճառներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնելու համար։

«Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- հերթական խորհրդակցությունից հետո շտապեց հասարակությանը հանգստացնել վարչապետը։

Ու որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե կառավարությունը վախեցել է հասարակության արձագանքներից` շուտով վարչապետի ֆեյսբուքյան էջում ևս մեկ գրառում հայտնվեց.

«Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրվում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ: Ինչո՞ւ եմ այս հարցը տվել, որովհետև օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան: Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ, այնուամենայնիվ, կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:

Թե սա ի՞նչ է տալու վարչապետին, հայտնի չէ։ Մեկ տարի շարունակ մարդկանց կերակրել են դատարկ խոստումներով, և հիմա, երբ եկել է համարձակ քայլերի դիմելու, պատասխանատվություն վերցնելու և որոշում կայացնելու պահը, կառավարությունը հայտնվել է ամուլ վիճակում։ Մի կողմից՝ հակված է վերացնել հանքի մեկամյա շրջափակումը և պայմաններ ստեղծել դրա շահագործման համար, մյուս կողմից` չի ցանկանում կորցնել հասարակության վստահությունը։ Ու չնայած օրենսդրորեն խնդիրը կարծես կարգավորված է, հասարակությունը չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ հանքը պետք է շահագործվի։ Իսկ դրա մեղավորը նրանք են, ովքեր ժամանակին իրենց չպատճառաբանված քայլերով գործընթացները հասցրեցին այս վիճակին։

Նախկիններին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ` հիմա ստիպված են անել այն, ինչ անում էին նրանք։ Բայց դա այլևս հեշտ չէ։ Ամուլսարը դարձել է լուրջ փորձաքար կառավարության համար։ Այն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր է։ Ուինչքան էլ թվում է, թե օրենսդրությունը տալիս է բոլոր հնարավորությունները` ժամանակին կասեցնելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հանքի շահագործման ընթացքում, հասարակությունը պատրաստ չէ ընդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր